Հայ ջրացատկորդներն ավարտեցին ելույթները գերմանական Գրան պրիում
SPORTՋրացատկորդներ Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանն ավարտեցին ելույթները Գերմանիայի Գրան պրիում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀԱՕԿ լրատվական ծառայության տեղեկատվության համաձայն, աշտարակացատկերի կիսաեզրափակիչում Լև Սարգսյանը վաստակելով 393.90 միավոր՝ չի շարունակել պայքարը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վլադիմիր Հարությունյանը, հավաքելով 432.45 միավոր, անցել է եզրափակիչ, որտեղ 445.25 միավորով վեց մասնակիցների մեջ զբաղեցրել է հինգերորդ տեղը: 523.40 միավորով ոսկե մեդալ է նվաճել չինացի Ջիան Յանգը:
Հայ ջրացատկորդները մասնակցել են նաև սինքրոն ցատկին (10 մետր), որտեղ 358.20 միավորով 4 զույգերի մեջ զբաղեցրել են վերջին տեղը: Չեմպիոնի կոչմանն են արժանացել Չինաստանի ներկայացուցիչներ Զևեի Խուն և Խիահոու Տայը (461.58 միավոր):
Գրան պրին կայացել է հունվարի 29-31-ը: