Yerevan, 13.April.2025,
08
:
45
1 $ = ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ո՞րն է գինու հայրենիքը, և ինչո՞ւ են գինու շշերը 750 մլ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչո՞ւ է ստանդարտ գինու շիշը 750 մլ, այլ ոչ թե լրիվ լիտր կամ կես լիտր, ինչպես այլ շշերն են: Այդ հարցը շատերին է հետաքրքրում, և դրա բացատրության շատ անսովոր տարբերակներ կարելի է գտնել համացանցում։ Օրինակ՝ ոմանք պնդում են, որ այդ ծավալը հարմար է միջին եվրոպական ընտանիքի համար ընթրելու ժամանակ, մյուսներն ասում են, որ դա գինու որակի պահպանման օպտիմալ չափն է։ Կարծիք կա, որ 750 մլ-ը հարմար է տեղափոխման համար, կամ՝ որ նման շշի պարունակությունը հեշտությամբ կարելի է բաժանել 150 մլ-անոց հինգ բաժնի և այլն։ Ոմանք դա նույնիսկ կապում են այն փաստի հետ, որ մեկ կիլոգրամ խաղողից ստացվում է մոտավորապես 750 մլ գինի, իսկ ոմանք կարծում են, որ դա կապված է անցյալում ապակի փչողների հնարավորությունների սահմանների հետ։ Սակայն այս վարկածներից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը։ Իրական պատճառը շատ ավելի պարզ է և ունի պատմական արմատներ։

Գինու շշի 750 մլանոց չափի ստանդարտը առաջացել է 19-րդ դարում և կապված է Ֆրանսիայի և Անգլիայի միջև առևտրի հետ: Այն ժամանակ գինին Ֆրանսիայի հիմնական արտահանման ապրանքներից մեկն էր։ Այնուամենայնիվ, այդ երկու երկրներում չափման համակարգերը տարբերվում էին, ֆրանսիացիներն օգտագործում էին լիտրեր, իսկ անգլիացիները՝ գալոններ։ Մեկ գալոնը հավասար է մոտավորապես 4,5 լիտրի։ Ֆրանսիացի գինեգործները գինի էին մատակարարում 225 լիտրանոց տակառներով, որը հեշտությամբ կարելի էր բաժանել 0,75 լիտրանոց 300 շշի։ Հաշվարկները պարզեցնելու համար էլ որոշվել է առաքումները հաշվարկել հենց այդ ծավալի շշերով։ Այսպիսով, մեկ գալոնը համապատասխանում է վեց գինու շշի, իսկ արկղերում պահվում է 12 շիշ։ Ի դեպ, այդ վերջին ավանդույթը ևս պահպանվել է մինչ օրս՝ գինու ստանդարտ արկղը պարունակում է 12, այլ ոչ թե 10 շիշ:

Իհարկե, եթե ավելի ճշգրիտ հաշվարկվի, ապա մեկ տակառից ստացվում է ոչ թե 300, այլ 303 շիշ։ Բայց քանի որ տակառները երբեք մինչև եզրը չեն լցնում, սխալի այդ սահմանը բավարարում էր բոլորին։ Այս ամենն էլ պարզեցրել է հաշվարկները և առևտուրն ավելի հարմար դարձրել երկու կողմերի համար:

Ավարտելով պատմական էքսկուրսը՝ հարկ է նշել ևս մի քանի հետաքրքիր փաստ: Պատմականորեն առաջին ալկոհոլային խմիչքը գարեջուրն էր: Շումերներն այն օգտագործում էին ջուրը ախտահանելու համար, որն այն ժամանակ հաճախ վարակի աղբյուր էր։ Բանն այն է, որ ֆերմենտացման գործընթացում բոլոր պաթոգենները ոչնչանում են, և գարեջուրը դարձնում անվտանգ օգտագործման համար: Շումերները խմել են այն ջրի փոխարեն, սակայն ջրազրկումից խուսափելու համար խմիչքը շատ թույլ են դարձրել՝ թնդությունը կազմել է ընդամենը մոտ 2,5 %:

Թեև գինին գարեջրից ավելի ուշ է հայտնվել, սակայն նույնպես ունի հին պատմություն։ Ամենահին գինեգործարանը հայտնաբերվել է ներկայիս Հայաստանում և մոտ 6100 տարեկան է: Իսկ գինու հետքերով առաջին կավե անոթները հայտնաբերվել են Վրաստանում։ Դա խոսում է այն մասին, որ հենց այդ տարածաշրջանից է գինեգործությունը սկսել տարածվել ողջ Միջերկրական ծովի ավազանի երկրներում՝ դառնալով շատ ժողովուրդների մշակույթի կարևոր մասը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card Flight on the Wings of a Book: Bvik and Idram Promote the Love of Reading AraratBank Receives Prestigious Partner of the Year Award from Ria Money TransferFINTECH360 International Conference will be held in April in YerevanUnibank placed subordinated bonds ahead of schedule4,632,795 AMD for the DigiCode-2025 Competition – February's Beneficiary is QaylTechUcom Fellowship Program Participants Visit Ucom Headquarters for Leadership Insights New IDBank Branch in ArmavirPay with IDBank Mastercard and get 5% idcoin Hayk Melikyans solo concert dedicated to contemporary Armenian and swiss composersAraratBank: Caring for the Nation's DefendersIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2025AraratBank Wins Mastercard's Excellence in SME Banking Services AwardIDBank concluded the raffle of 5 iPhone 16 ProUcom Accelerates Digital Transformation with Cerillion's Cutting Edge Convergent Platform When a one dram transforms into a mighty force: "The Power of One Dram" wraps up 2024I primi cavalieri dell'Apocalisse armena
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը