ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում Լևոն Արոնյանը 4-րդն է
SPORTՖԻԴԵ-ն հրապարակել է 2016 թվականի փետրվարի դասակարգման աղյուսակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կազմակերպության պաշտոնական կայքի հրապարակման համաձայն, շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը 2792 միավորով կրկին 4-րդ հորիզոնականում է:
Լավագույն 100 շախմատիստների շարքում են նաև գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, ով 2702 միավորով զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը: Վլադիմիր Հակոբյանը 2656 միավորով 94-րդ տեղում է, իսկ Սերգեյ Մովսիսյանը՝ 2653 միավորով՝ 98-րդն է:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 2844 միավորով: Երկրորդ տեղում Վլադիմիր Կրամնիկն է` 2801, երրորդում Անիշ Գիրին` 2798 միավորով:
Կանանց դասկարգման աղյուսակի 43-րդ հորիզոնականում Հայաստանի հավաքականի անդամ Էլինա Դանիելյանն է՝ 2445 միավորով: Լիլիթ Մկրտչյանը 2434 միավորով 48-րդն է: