Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Հաստատվել է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Իրան՝ Հեղափոխության օր, Լեհաստան՝ Քրեակատարողական հաստատությունների աշխատողների օր, Հյուսիսային Կորեա՝ Զինված ուժերի օր, Ռուսաստան՝ Ռազմական քարտեզագրի օր, Սլովենիա՝ Պրեշերոնի, Սլովենյան մշակույթի օր, Գնչուներ՝ Ստրկության վերացման օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1877– ծնվել է ռեժիսոր, թարգմանիչ, ասմունքող, բեմադրիչ Ստեփան Քափանակյանը։

1915-երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը ստեղծել է հատուկ հանձնաժողով՝ Թուրքիայի հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածները կազմակերպելու համար:

1953-վախճանվել է արձակագիր, գրականագետ Հովիկ Մելիքյանը։

1976-վախճանվել է ուզբեկստանցի խորհրդահայ թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Խաչատուրովը։

2003-«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանը պաշտոնական դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է եկել ընտրապայքարից: Իր թեկնածությունը Վազգեն Սարգսյանի եղբայրը հանել է հօգուտ ՀԺԿ-ի նախագահ Ստեփան Դեմիրճյանի:

2007-ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաստատել է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը:

2008-գիշերը հրդեհ է բռնկվել Հայաստանի արդարադատության նախարարության վարչական շենքում. հիմնականում այրվել են շենքի երրորդ և չորրորդ հարկերը, մասամբ` երկրորդ հարկը։

2019-արտահերթ նիստում գործադիրը ազդարարել է «տնտեսական հեղափոխության» մեկնարկը։

ԱՇԽԱՐՀ

412-ծնվել է անտիկ փիլիսոփանեոպլատոնիկ Պրոկլ Դիադոխը։

1250-յոթերորդ Խաչակրաց արշավանքի ընթացքում տեղի է ունեցել ԷլՄանսուրի ճակատամարտը։

1347-բյուզանդական քաղաքացիական պատերազմի ժամանակ կնքվել է համաձայնագիր, ըստ որի, ամբողջ իշխանությունը 10 տարի պետք է մնա Կանտակուզիանի ձեռքին, որից հետո Հովհան 5-րդ Պալեոլոգը պետք է դառնա վերջինիս հավասար կառավարող, իսկ Կանտակուզիանի աղջիկը դառնա Պալեոլոգի կինը։

1587-Ֆոտերինգեյ դղյակում գլխատվել է Շոտլանդիայի թագուհի և Անգլիայի թագի հավակնորդ Մարիա Ստյուարտը։

1649-Բոգդան Խմելնիցկու ապստամբության ժամանակ կազակները փորձել են գրավել Մոզիրը։

1700-ծնվել է մաթեմատիկական ֆիզիկայի և հիդրոդինամիկայի հիմնադիրներից մեկը՝ շվեյցարացի բժիշկ, մաթեմատիկոս Դանիել Բեռնուլլին։

1709 –վախճանվել է բարոկկո ուղղության իտալացի երգահան, ջութակահար, ալտահար, մանկավարժ Ջուզեպպե Տորելլին։

1724– Սանկտ Պետերբուրգում Պետրոս 1-ինի հրամանով հիմնվել է Ռուսական Կայսրության գիտությունների ազգային ակադեմիան:

1725-վախճանվել է համայն Ռուսիո առաջին կայսր Պետրոս 1-ինը։

1816-շոտլանդական Աբերդինշիր կոմսությունում ոստիկանական օպերացիայի ժամանակ առաջին անգամ օգտագործվել է շուն։

1817 –ծնվել է ԱՄՆ-ի բանակի կադրային սպա և քաղաքացիական պատերազմի տարիներին Կոնֆեդերացիայի բանակի գեներալ Ռիչարդ Յուելը։

1828– ծնվել է ֆրանսիացի աշխարհահռչակ գրող, արկածային գրականության դասական, գիտաֆանտաստիկ գրականության հիմնադիր, աշխարհագրագետ Ժյուլ Վեռնը:

1834– ծնվել է ռուս ճանաչված գիտնական, քիմիկոս Դմիտրի Մենդելեևը, որը բացահայտել է քիմիական տարրերի Պարբերական համակարգը:

1837-Սանկտ Պետերբուրգի արվարձանում տեղի է ունեցել Պուշկինի և Դանտեսի մենամարտը, որի արդյունքում Պուշկինը մահացու վիրավորվել է։

1838-Ֆիլադելֆիայի Ֆրանկլինի համալսարանում Սեմյուել Մորզեն առաջին անգամ ներկայացրել է իր ստեղծած էլեկտրամագնիսական հեռագիրը։

1856- Վալախիայում Բարբու 1-ինը իրականացրել է դատական իշխանության ռեֆորմ, ըստ որի, գնչուների շրջանում արգելվել է ներքին ստրկությունը։

1865- Բեռնում գիտական ընկերության նիստի ժամանակ Գրեգոր Մենդելը իր զեկույցում ներկայացրել է Մենդելի օրենքները։

1874- տեղի է ունեցել «Բորիս Գոդունով» օպերայի առաջնախաղը Սանկտ Պետերբուրգում։

1879 – կանադացի ճարտարագետ Սենդֆորդ Ֆլեմինգը առաջարկել է երկրագունդը բաժանել ժամային գոտիների:

1883 – ծնվել է ավստրիական և ամերիկյան տնտեսագետ, սոցիոլոգ, քաղաքագետ Ջոզեֆ Շումպետերը։

1904 -ճապոնական Պորտ Արտուրի վրա հարձակումով սկսվել է Ռուսճապոնական պատերազմը։

1905-ծնվել է մուլտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր Լև Ատամանովը։

1911-ծնվել է ամերիկացի բանաստեղծ և արձակագիր Էլիզաբեթ Բիշոփը։

1920-Տիրանան դարձել է Ալբանիայի մայրաքաղաք։

1921-վախճանվել է ռուս մանր բուրժուական հեղափոխական, անարխիզմի տեսաբան, աշխարհագրագետերկրաբան Պյոտր Կրոպոտկինը։

1924-ԱՄՆ-ի Նևադա նահանգում բանտային ատամնաբույժ Տերների առաջարկով որպես մահապատժի ձև առաջին անգամ օգտագործվել է գազախցիկը։

1928-ծնվել է խորհրդային և ռուս դերասան Վյաչեսլավ Տիխոնովը։

1929– ռուս ավիակոնստրուկտոր Նիկոլա Կամովն իր ստեղծած թռչող սարքը նախկին հելիկոպտեր անվանման փոխարեն անվանել է ուղղաթիռ, և այդպիսով այդ բառը մտել է գործածության մեջ:

1931-կայացել է Հնդկաստանի նոր մայրաքաղաք Նյու Դելի հանդիսավոր բացումը։

1948-տեղի է ունեցել Ձմեռային 5-րդ օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Սանկտ Մորից, Շվեյցարիա)։

1963 – Իրաքում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում՝ Կասեմի ռեժիմի փոխարեն հաստատվել է Բաաս կուսակցության դիկտատուրա:

1984- տեղի է ունեցել Ձմեռային 14-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Սարաևո, Հարավսլավիա)։

1992-տեղի է ունեցել Ձմեռային 16-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Ալբերվիլ, Ֆրանսիա)։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest