Մարգարիտա Գասպարյանը 16 աստիճանով բարելավել է դիրքերը WTA վարկանիշային ցուցակում
SPORTՓետրվարի 1-ին թարմացված վարկանիշային աղյուսակներն են ներկայացրել Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) եւ Կանանց թենիսի ասոցիացիան (WTA): «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կազմակերպության պաշտոնական կայքի հրապարակման համաձայն, տղամարդկանց վարկանիշային աղյուսակում առաջատարների փոփոխություններ չեն գրանցվել: Աղյուսակը 16 790 միավորով շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը: Երկրորդը Էնդի Մարեյն է՝ 8 945 միավորով:
Կանանց ցուցակում գերմանացի Անժելիկ Կերբերն Australian Open-ում տարած հաղթանակի շնորհիվ 5700 միավորով վեցերորդ հորիզոնականից բարձրացել է երկրորդ հորիզոնական: Առաջատարը շարունակումէ մնալ Սերենա Ուիլյամսը՝ 9245 միավորով:
Վարկանիշային ցուցակում 16 աստիճանով բարելավել է դիրքերը նաեւ Ռուսաստանցի 21-ամյա Մարգարիտա Գասպարյանը: Հայազգի թենիսիստուհին Australian Open-ում հաղթել էր իտալուհի Սառա Էրանիին ու Ղազախստանը ներկայացնող Յուլիա Պուտինցեւային, իսկ երրորդ շրջանում պարտվել էր աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին: Գասպարյանը 1181 միավորով 42-րդ տեղում է, նախկին 58-րդ տեղի փոխարեն: