Թուրք-սիրիական սահմանին հրետանակոծության հետևանքով զոհվել է սիրիական բանակի զինվոր. ԶԼՄ-ներ
INTERNATIONAL NEWSԹուրք-սիրիական սահմանին հրետանակոծության հետևանքով զոհվել է սիրիական բանակի 1, վիրավորվել` 5 զինվոր: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալությունը: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել նախորդ գիշեր Լաթաքիայի հյուսիսային հատվածում:
Ներկայում Լաթաքիայի հյուսիսում սիրիական բանակի ստորաբաժանումներն իրականացնում են հարձակվողական օպերացիա այդ հատվածում տեղակայված ահաբեկչական խմբավորումների՝ մասնավորապես Իսլամական պետության և Ջաբհաթ ալ Նուսրայի դեմ:
Կառավարական ուժերի գլխավոր նպատակն է վերահսկողության տակ պահել Թուրքիայի հետ սահմանը, որտեղից ծայրահեղականները պարբերաբար ստանում են նյութական, ռազմական օգնություն:
Լուսանկարը` AP
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Trust and reach across the globe
3
AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback
4
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts
5
Choosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App



