Բանանով դիմակ մազերի աճը խթանելու համար
LIFEԲանանը շատ հարուստ է կալիումով և A, E և C վիտամիններով, որոնք այն դարձնում են լավագույն տարբերակը մազերի աճը տնային պայմաններում ավելացնելու համար: Մենք բոլորս գիտենք, որ մեր մազերը զգում են բոլոր այս վիտամինների կարիքը առողջ և ամուր լինելու համար:
Ձեզ ենք ներկայացնում շատ պարզ բաղադրատոմս, որ կարող է և անպայման կօգնի վայելել արագ աճող, երկար և առողջ մազերի հաճույքը: Վերջին բանանը ուտելու փոխարեն տրորեք այն և մերսեք դրանով մազերն ու գլխամաշկը: Ընտրեք փափուկ, հասունացած բանան, տրորեք, դարձրեք մածուցիկ նյութ, ապա քսեք գլխին ու ծածկեք պոլիէթիլենային տոպրակով: Գլուխը փաթաթեք տաք սրբիչով լավագույն արդյունքի համար:
Բաղադրությունը: Ընտրեք 1 փափուկ բանան, լավ տրորեք մինչև դառնա մածուցիկ զանգված (կարող եք նաև օգտագործել խոհանոցային կոմբայն, որպեսզի վստահ լինեք, որ կտորներ չեն մնացել), քսեք ձեր մազերին և ծածկեք պլաստիկ տոպրակով:
Սննդարար նյութերը դուրս չթողնելու համար կա՛մ փաթաթեք գլուխը սրբիչով, կա՛մ հեռացրեք տոպրակը 20 րոպե անց և վարսահարդարիչի օգնությամբ չորացրեք բավականին երկար, որպեսզի բանանի սննդարար նյութերը ներծծվեն: Վերջում լավ լվացեք մազերը շամպունով:
Որոշ մարդիկ դժվարություններ են ունեցել բանանը լվանալիս, բայց եթե ստանաք հարթ, համասեռ զանգված, լվանալը նույնպես շատ հեշտ կլինի: Կարող եք նաև ձիթապտղի կամ նուշի յուղ ավելացնել ձեր քսուքին:
Օգտագործեք այս դիմակը շաբաթական 1 անգամ լավագույն արդյունքի հասնելու համար:



