Աբխազիայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աբխազիայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը, որի նախնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) կհրապարակի վաղը՝ փետրվարի 16-ին, իսկ երեք օրվա ընթացքում հայտարարություն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ։
Քվեարկությունը տեղի է ունեցել Աբխազիայի 152 ընտրատեղամասերում և Ռուսաստանի երկու ընտրատեղամասերում՝ Մոսկվայում և Չերքեսկում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն պաշտոնապես ճանաչել է ընտրությունները կայացած, քանի որ տեղական ժամանակով ժամը 18:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը գերազանցել է թույլատրելի նվազագույնը 50 տոկոսը։
Նախագահի պաշտոնին հավակնում են հինգ թեկնածու.
Բադրա Գյունբա,
Ադգուր Արձինբա,
Ռոբերտ Արշբա,
Օլեգ Բարցից,
Ադգուր Խուրհումալ.
Ընտրված կհամարվի նա, ով կհավաքի ձայների կեսից ավելին։ Սակայն, փորձագետների կարծիքով, դժվար թե դա ինչ-որ մեկին հաջողվի առաջին փուլում։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



