Yerevan, 26.September.2026,
00
:
00
BREAKING


Լիլիանա Ապրոյան. Դավայի ասիստենտի օգնականից մինչև գորգից պայուսակների հայկական ապրանքանիշի հիմնադիր

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այս ապրանքանիշի մասին գրվել է Elle, The Symbol և Forbes հանդեսներում, Նաստյա Իվլեևան մի ամբողջ թրենդ է ստեղծել խորհրդային գորգից պատրաստված պայուսակի շնորհիվ, իսկ Քսենիա Սոբչակն առանձին գրառում է նվիրել «Հայկական երիտասարդ ապրանքանիշի՝ հին գորգերից պատրաստված ուշագրավ պայուսակներին»։ Երբ կարդացի այս բոլոր հոդվածները, ինձ հետաքրքրեց՝ ո՞վ է նա՝ Sovushka's bag-ի հիմնադիրը։ Իսկ երբ իմացա, որ Լիլիանան Երևանում է, օգտվեցի առիթից՝ դա պարզելու համար։

Լիլիանան առաջին հերթին մեծ երազանքով ու հավակնություններով երգչուհի է

«Մանկուց զբաղվել եմ երաժշտությամբ, ու մի օր ծնողներս որոշեցին ինձ ուղարկել երաժշտական դպրոց։ Ես 5 տարեկան էի։ Դա իմ որոշումը չէր, ես երևի նույնիսկ չհասկացա, թե ինչի համար էր դա ինձ պետք»,- ծիծաղում է Լիլիանան։ «Ես ասացի, որ ուզում եմ դաշնամուր նվագել: Ու մայրիկս ասաց՝ լավ, արի քեզ դաշնամուրի դասարան տեղափոխենք։ Երաժշտական ​​դպրոցում շատ դժվար էր, վեցերորդ դասարանում ուզում էի ամեն ինչ թողնել։ Բայց մայրիկն ասաց, որ դա թույլ չի տա: Ես այլընտրանք չունեի».
Խիստ ուսուցիչներ, անվերջ դասեր, խիստ կարգապահություն. այս ամենը կոտրում էր շարունակելու ցանկությունը:

Հարցրի, թե արդյոք նա ափսոսո՞ւմ է, որ փոքր ժամանակ այդքան քիչ ազատ ժամանակ է ունեցել:

«Ես պարզապես ուզում էի խաղալ, ինչպես իմ բոլոր հասակակիցները: Բայց իմ ամբողջ օրը ծրագրված էր. խմբակներ, պարապմունքներ, մրցումներ: Ես նույնիսկ ուտում էի մեքենայում՝ պարապմունքների արանքում: Բայց դա ինձ կարգապահություն տվեց, և ես հասկանում եմ, որ առանց դրա ես չէի լինի այն, ինչ հիմա եմ»:

Հետաքրքիր է, որ Լիլիանան վոկալով զբաղվել է միայն 13–14 տարեկանում։ «Սա արդեն իմ ցանկությունն էր։ Ինձ դուր էր գալիս սովորելն ու մրցույթներին մասնակցելը։ Դժվար էր, քանի որ գալիս էին երեխաներ, որոնք 6 տարեկանից վոկալով էին զբաղվել, իսկ ես նոր էի սկսում։ Բայց դա ինձ չխանգարեց, ես հասկացա, որ ուզում եմ երաժշտական ​​բուհ գնալ, հենց Մոսկվայում»։

Նա դեռ մանկուց կուռք ուներ. Ֆիլիպ Կիրկորովը

«Դա ճիշտ է: Մարդիկ երբեմն գրում են, որ ես նրա համար եմ նման պատմություն հորինել, բայց ոչ, հորինովի չի։ Պարզապես ծնողներս շատ էին աշխատում, իսկ ինձ թողնում էինտատիկիս մոտ։ Տատիկս շատ էր սիրում Կիրկորովին, և ես երևի լսում էի այն, ինչ տատիկս էր լսում: Այսպիսով, ես երազանք ունեի՝ նրա հետ երգել «Ձյունը»»»: Եվ այս երազանքն իրականացավ. «18 տարի անց մենք ելույթ ունեցանք մարզադաշտում։ Դրա համար էի ես ուզում «Գնեսինկա» (Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիա, -խմբ.) մտնել, քանի որ Կիրկորովն այնտեղ էր սովորել»։

Ի դեպ, հենց Կիրկորովն է, ըստ Լիլիանայի, կապվում իր ապրանքանիշի անվան հետ։ «Ուզում էի փոխել անունը, դա ընդամենը տասը տարի առաջվա պատահական մականուն էր, բայց երբ երգեցի Կիրկորովի հետ, նա ասաց. «Սովուշկա, ես քեզ հիշում եմ հենց քո մականվան պատճառով»։ Հետո հասկացա, որ հաստատ ոչինչ չեմ փոխի»,- ծիծաղում է Լիլիանան՝ հիշելով այդ հիշարժան երեկոն։

Ճանապարհ դեպի շոու բիզնես. Դավայի ասիստենտի օգնականից մինչև մրցանակաբաշխությունների կուլիսներ

Ավարտելուց հետո նա հասկացավ, որ առանց կապերի Մոսկվայում հեռու չես գնա: «Մտածեցի՝ կապեր են պետք, բայց Մոսկվայում ծանոթներ չունեմ: Ուրեմն ինչ պիտի անե՞մ:  Պետք է գնամ ինչ-որ ոլորտում աշխատելու»։ Այսպես նա մտավ PR-ի մեջ՝ առանց մասնագիտական կրթության, բայց մեծ համառությամբ։ «Գտա մի «փիառշիկ» կնոջ, որն աշխատում էր Դավայի հետ, գրում էր նրան մեկուկես տարի, ամեն ամիս: Նա ասաց, որ ինձ հրավիրում է պարզապես նրա համար, որովհետև արդեն ձանձրացրել եմ իրեն»։

лилиа2.jpg (101 KB)

Այսպես սկսվեց նրա ճանապարհորդությունը շոու-բիզնեսում. «Ինձ համար դա երազային կյանք էր. գնացի նկարահանումների, ընտրեցի պատկերներ, կազմակերպեցի միջոցառումներ: Այո, շատ գործ կար, բայց հանդիպեցի մարդկանց, որոնց հետ միշտ ցանկացել եմ հանդիպել»:

Բայց երազանքը բախվեց իրականությանը. Լիլիանան տեսավ ոլորտի կուլիսները, որտեղ անձնական կապերը կարևոր դեր են խաղում: Որոշ պահեր անխուսափելիորեն հիասթափեցրին նրան. «Ես տեսա, թե ինչպես կարելի է փողի համար կարմիր գորգին հայտնվել, ինչպես էին մրցանակային տեղերը նախապես նշանակվում: Երաժիշտները, որոնց ես հարգում էի, այս մեխանիզմի մի մասն էին, նրանց դեմքերը հոգնած էին և սպասում էին, թե երբ են էդտեղից հեռանալու: Այդ ամենը նման էր թատրոնի, որտեղ դերերը նախապես բաշխված էին: Եվ ես հասկացա, որ շոու-բիզնեսը համակարգ է, և եթե ուզում ես  աշխատել այնտեղ, պետք է հասկանաս դա և օգտագործես»:

Հենց այս փորձն էր, որ որոշ չափով հետագայում օգնեց նրան ոչ միայն ստեղծելու սեփական ապրանքանիշը, այլև այն առաջ մղելուն։

Սովուշկայի պայուսակ. գաղափարից մինչև ճանաչում

Աշխատանքից ազատվելուց և PR գործակալությունում աշխատելուց հետո, որտեղ նա կրկին իրեն օտար էր զգում ուրիշի կյանքում, Լիլիանան հասկացավ, որ ժամանակն է ինքնուրույն ինչ-որ բան անելու: Ահա այդպես պատահաբար ծնվեց գորգերից պայուսակներ կարելու գաղափարը։

«Ես նկատեցի, որ շոու-բիզնեսի բոլոր միջոցառումների ժամանակ գորգերի պրինտներ են օգտագործվում: Կարմիր գորգեր, լուսանկարչական հետնապատկերներ... Եվ մտածեցի՝ իսկ եթե մենք ոչ թե պարզապես պրինտ ստեղծենք, այլ իսկական գորգե պայուսակնե՞ր»:

лилиа3.jpg (143 KB)

Բայց ոչ ոք իսկապես չէր հավատում նրա գաղափարին, բացի տատիկից, որն ապրում է Հայաստանի լեռնային գյուղում, և որից Լիալինան ժառանգել է իր ստեղծագործ միտքն ու ստեղծագործ մոտեցումը կյանքին։ Նա առաջինն էր, որ փորձնական նմուշ կարեց Լիլիանայի համար, սովորեցրեց հաստ գործվածքով աշխատել և օգնեց հասկանալ կարի նրբությունները: Ի դեպ, Նաստյա Իվլեևան մի անգամ գնել է այս պայուսակներից մեկը իր ֆոտոշարքի համար, և այդպիսով սահմանել  նոր թրենդ: Լուսանկարներն արագորեն տարածվեցին սոցիալական ցանցերում, իսկ դրանից հետո գորգի պայուսակները դարձան նորաձևության սիրահարների ցանկության առարկան։ Բրենդն անմիջապես ուշադրություն գրավեց և այնուհետև հայտնվեց մի քանի նորաձևության ամսագրերում:

лилиа5.jpg (69 KB)

Լիլիանան իր առջև զուգահեռաբար մեկ այլ նպատակ էլ էր դրել՝ մասնակցել Մոսկվայի նորաձևության շաբաթին։ «Ես գնացի այնտեղ պարզապես նայելու համար, և մի տարի անց արդեն ապրանքանիշս ներկայացնում էի մարքեթինգային հարթակում»: Առաջին անգամ նա բախվեց կոշտ ընտրության. «Ես վիրավորված էի, բայց այս անգամ արդեն ավելի պրոֆեսիոնալ մոտեցում էի ցուցաբերում, արդեն ոճավորել եմ բոլոր պայուսակները, ստեղծել կատալոգ»: Առաջին անգամ նրա դիմումը անմիջապես չի մերժվել, և այժմ նա սպասում է արդյունքին։

Չնայած շրջապատի թերահավատությանը, հայկական երիտասարդ Sovushka ապրանքանիշի պայուսակը սկսել է ուշադրություն գրավել։ Շատերը սկզբում չէին հասկանում հայեցակարգը, բայց հենց դա էլ գրավեց. պատմության և արդիականության համադրությունը:

Աշխատելով երկու երկրների համար, երկու տարբեր ոլորտներում՝ ինչպե՞ս կարող ես ամեն ինչ հասցնել և հաջողության հասնել։

Լիլիանան մի քանի ամիս ապրում է Երևանում, իսկ մյուս ամիսներին՝ Մոսկվայում։ Եվ այսպես է արդեն մի քանի տարի։ Բայց նա մտադիր չի կանգ առնել և հրաժարվել իր բիզնեսից։ Մասնակցություն նորաձևության ցուցադրություններին, բրենդների հետ համագործակցություն, ոչ միայն պայուսակների, այլև այլ աքսեսուարների զանգվածային արտադրություն. այս ամենը մոտ ապագայի ծրագրերի մեջ է։ « Sovushka’s bag-ի վրա աշխատելուց բացի, ես երաժշտությունը չեմ թողնի, նույնիսկ մի պրոդյուսերի հետ նախատեսում ենք մի քանի երգ ձայնագրել։ Գլխավորը չհանձնվելն է։ Եթե ​​նպատակ ունես, չպետք է վախենաս դրան հասնելուց։ Ամբողջ իմաստը դա է: Կարևոր չէ, թե ուրիշներն ինչ են ասում, ինչ են կանխատեսում քեզ համար։ Կարևոր է միայն այն, թե ինչ ես ընտրում: Եվ ես ընտրում եմ առաջ գնալը»:

лилиа4.jpg (44 KB)

Պարզվում է, որ նրա հաջողության գլխավոր բանալին համառությունն է: «Շատ տաղանդավոր մարդիկ կան, բայց հաջողում են միայն նրանք, ովքեր անցնում են ամբողջ ճանապարհը: Ինչո՞ւ ես երգեցի Կիրկորովի հետ, իսկ մյուսները՝ ոչ։ Ես ուղղակի չհանձնվեցի: Աշխարհում մեծ թվով լավ երաժիշտներ, դիզայներներ և արտիստներ կան: Բայց միայն նրանք են հասնում իրենց նպատակներին, ովքեր շարունակում են առաջ գնալ՝ անկախ ամեն ինչից»: 

Լիանա Աղաջանյան

 Հետևեք մեզ՝ այստեղ

You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities