Պենտագոնը չի բացառում, որ դաշնակիցների ցամաքային զորքերը կարող են ուղարկվել Իրաք
INTERNATIONAL NEWSՊենտագոնը չի բացառում, որ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի դաշնակիցները կարող են ցամաքային ուժեր ուղարկել Իրաք: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՏԱՍՍ» գործակալությանը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ԱՄՆ-ի ցամաքային զորքերի գեներալ-լեյտեանտ Շոն Մակֆարլենդը:
«Դա չի ենթադրում ամերիկյան ցամաքային զորքերի տեղակայում: Դրանք կարող են լինել կոլացիայի դաշնակիցների ցամաքային զորքերը»,-ասել է գեներալ-լեյտենանտը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել էր այն մասին, որ անհրաժեշտություն կա օգտագործել ցամաքային ուժերը Իրաքում և Սիրիայում Իսլամական պետության դեմ պայքարում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



