Պաշտոնական. Գվարդիոլան գլխավորելու է «Մանչեսթեր Սիթին»
SPORTԸնթացիկ մրցարջանի ավարտից հետո «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հեռանալու է ակումբից, իսկ նրան փոխարինելու է «Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Այս մասին հաղորդում է «քաղաքայինների» մամուլի ծառայությունը:
««Մանչեսթեր Սիթին» հաստատում է, որ վերջին շաբաթներին բանակցություններ է վարել մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ: Մենք համաձայնություն ենք ձեռք բերել 3-ամյա պայմանագիր կնքելու հարցում: Այս բանակցությունները դարձան նոր փուլ 2012 թվականի անհաջող փորձից հետո: Մանուել Պելեգրինիի և ֆուտբոլիստների նկատմամբ եղած հարգանքով պայմանավորված՝ ակումբը ցանկանում է պաշտոնապես հայտարարել այդ մասին, որպեսզի չլինեն անտեղի քննարկումներ: Պելեգրինին ընդունում է մեր որոշումը»,-ասված է «Մանչեսթեր Սիթիի» տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է մյունխենյան ակումբից և ցանկանում է աշխատել Անգլիայի Պրեմիեր լիգայում: «Բավարիայում» Գվարդիոլային փոխարինելու է Կարլո Անչելոտին: