Դատավորը բնակարան, այգետնակ եւ մեքենա է նվեր ստացել
SOCIETYԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ պաշտոնը ստանձնելու 2016թ. հայտարարագիրը:
Ըստ այդ փաստաթղթի՝ Դավիթ Գրիգորյանին են պատկանում մեկ բնակարան, մեկ այգետնակ եւ մեկ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք՝ 83 միլիոն դրամ ընդհանուր արժեքով: Դատավորն ունի նաեւ Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենա: Իսկ նրա դրամական միջոցները, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, կազմել են 15 միլիոն 200 հազար դրամ:
Նախորդ տարվա հայտարարագրում կարդում ենք, որ դատավոր Գրիգորյանը վերոնշյալ բնակարանը, այգետնակը եւ ավտոմեքենան որպես ժառանգություն ստացել է ծնողներից, ում հետ միասին էլ ապրում է: Դավիթ Գրիգորյանի հայրը ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանն է: Հայրը բնակարանը եւ այգետնակը ձեռք է բերել 1976 թվականին, իսկ ավտոմեքենան՝ 2006 թվականին:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Pr...



