Չեխիայում պայթյունի սպառնալիքի պատճառով դադարեցրել են ուղեւորատար գնացքների երթեւեկությունը
INTERNATIONAL NEWSՉեխիայում պայթյունի սպառնալիքի մասին հաղորդման պատճառով մի քանի ժամով դադարեցրել են RegioJet եւ Leo Express կոմերցիոն ընկերությունների ուղեւորատար գնացքների ներքին հաղորդակցությունը: Այս մասին ասված է Չեխիայի տրանսպորտի նախարարության հաղորդագրությունում:
«Արտակարգ իրադրությունը չի առնչվել պետական երկաթուղային հաղորդակցության համակարգին: Ոստիկանությունը գնացքների ստուգումներ է անցկացրել: Օլոմոուց քաղաքում կայարաններից մեկում իրավապահները կասկածելի իր են հայտնաբերել: Խոսքը պարկի մասին է, որում, սակայն, պայթուցիկ չեն գտել»,- նշված է հաղորդագրությունում:
Ըստ ՏԱՍՍ-ի, կանխարգելիչ միջոցառումներն առնչվել են 14 գնացքների: Հազարավոր ուղեւորներ ստիպված են եղել լքել դրանք:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



