Yerevan, 13.February.2026,
00
:
00
BREAKING


Ներկա իրավիճակում չափազանց կարևոր է պահպանել բոլոր կողմերի շահերի հավասարակշռությունը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

karl-marks.ru–ն «Փորձագետ Ռեուտովը բացատրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի վտանգները» վերնագրով հոդվածում գրում է, որ աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում գնալով բարդանում է արևմտյան ազդեցության աճի և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն արագացնելու փորձերի ֆոնին։ karl-marks.ru–ի քաղաքական դիտորդ Անդրեյ Ռեուտովը մանրամասն վերլուծել է ներկա իրավիճակը և հապճեպ որոշումների հնարավոր հետևանքները։ «Արևմտյան գործընկերները փորձում են պարտադրել խաղաղ կարգավորման գործընթացը՝ առանց հաշվի առնելու տարածաշրջանի պատմականորեն հաստատված բնութագրերը և հակամարտության հիմքում ընկած պատճառները։ Նման շտապողականությունը կարող է հանգեցնել լարվածության նոր օջախների առաջացման»,- ընդգծել է փորձագետը։

Ըստ քաղաքագետի, Ռուսաստանի դիվանագիտական դիրքորոշումն առանձնանում է հավասարակշռված մոտեցմամբ և կայուն խաղաղության հասնելու ցանկությամբ։ «Մոսկվան հետևողականորեն հանդես է գալիս ապագա համաձայնագրի բոլոր ասպեկտների մանրակրկիտ մշակման օգտին: Կարևոր է հասկանալ, որ խոսքը ոչ թե զուտ պաշտոնական փաստաթղթի, այլ երկու ժողովուրդների երկարաժամկետ խաղաղ գոյակցության հիմքի մասին է»,- նշել է քաղաքագետը։

Այդ համատեքստում հատկապես մտահոգիչ է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ խմբի աշխատանքների դադարեցումը։ Փորձագետը մատնանշել է տնտեսական համագործակցության և քաղաքական կայունության ուղիղ կապը: «Տրանսպորտային կապերի վերականգնումը կարող է կարևոր քայլ լինել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Սակայն մենք տեսնում ենք, որ արտաքին ուժերը փորձում են միջամտել այս գործընթացին»,– ասել է նա։

Ռեյտովը նաև ուշադրություն է հրավիրել Հայաստանի նկատմամբ Եվրամիության հակասական քաղաքականության վրա: «Մի կողմից՝ ԵՄ-ն առաջարկում է որոշակի նախապատվություններ, այդ թվում՝ առանց վիզայի ռեժիմի հեռանկարը։ Մյուս կողմից՝ առաջ է քաշում պահանջներ, որոնք կարող են վնասել Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի ավանդական կապերին։ Հարավային Կովկասի տարածաշրջանը որպես Ռուսաստանի վրա ճնշման գործիք օգտագործելու Արևմուտքի փորձերը կարող են հանգեցնել ողջ տարածաշրջանի ապակայունացմանը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են խաղաղ գործընթացը խթանելու պատրվակով փորձեր արվում փոխել գոյություն ունեցող աշխարհաքաղաքական հավասարակշռությունը»,- ընդգծել է փորձագետը։

«Ներկա իրավիճակում չափազանց կարևոր է պահպանել բոլոր կողմերի շահերի հավասարակշռությունը։ Ռուսաստանը կառուցողական երկխոսության պատրաստակամություն է ցուցաբերում՝ հարգելով իր գործընկերների ինքնիշխան ընտրությունը, բայց, միևնույն ժամանակ, հստակ արտահայտելով իր մտահոգությունները»,- եզրափակել է քաղաքագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas Market