Yerevan, 13.April.2025,
09
:
10
1 $ = ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ամենահայտնի ծովահեններից մեկն ու ռոմի՝ ջամայկաբրիտանական «ոդիսականը». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած այն հանգամանքին, որ մարդկությունը սկսել է շաքարեղեգի մելասից ալկոհոլ պատրաստել մի քանի հազար տարի առաջ, ռոմի իրական բումը սկսվել է 17-րդ դարում Ջամայկայում: Եվ մինչ օրս էլ շատերը ռոմը կապում են ծովահենության և այն ժամանակների հետ, երբ սրընթաց ֆլիբուստերները աբորդաժով գերեվարում էին ոսկով բեռնված գալեոնները, իսկ հետո նշում հաջող ավարառությունը թունդ ալկոհոլով:

Այն ժամանակների ամենահայտնի ծովահեններից մեկը Հենրի Մորգանն էր։ Նրա զարմանահրաշ կյանքը հիմք է հանդիսացել Ռաֆայել Սաբատինիի՝ նավապետ Բլենդի մասին վեպերի համար։ Հենրին նավի վրա վարձվել էր որպես յունգա, որից հետո նրան վաճառել էին ստրկության, իսկ ավելի ուշ նա դարձել էր ծովահենների նավատորմի ծովակալ և Ջամայկայի նահանգապետ։ Նրան այդ պաշտոնում նշանակել էր հենց ինքը՝ անգլիական թագուհին՝ որպես պարգև այն բանի համար, որ Մորգանը հիմնականում թալանում էր իսպանական նավերն ու բնակավայրերը։

Հենց այս հետաքրքիր պատմական գործչի պատվին էլ անվանվել է այդ պահին ամենահայտնի ռոմը` «Կապիտան Մորգանը»: Այսօր այդ ռոմը արտադրության ծավալով աշխարհում յոթերորդ ալկոհոլային խմիչքն է, իսկ ԱՄՆ-ում՝ երկրորդը։

Իսկ ամեն ինչ սկսվել է 1944 թվականին, երբ Seagram ընկերության աշխատակից Բրոնֆմանը ընկերության համար Ջամայկայում գնել է ծովահենական ըմպելիքի՝ ռոմի արտադրության գործարան: Հատկապես այդ թորման գործարանն էր նրան հետաքրքրում, քանի որ դրա արտադրած ռոմը իր բաղադրատոմսում պարունակում էր դեղաբույսեր և համեմունքներ, որոնք խմիչքը դարձնում էին ավելի փափուկ և համեղ:

1950-ականներին ընկերությունը որոշել է «Կապիտան Մորգան» ռոմի արտադրական օբյեկտները Ջամայկայից տեղափոխել Պուերտո Ռիկո։ Այդ որոշման հիմնական պատճառը Պուերտո Ռիկոյում հարկային զգալի արտոնություններն էին։ Մինչև 1980-ականների կեսերը ահեղ ծովահենի անունով ռոմը վաճառվում էր միայն Կարիբյան տարածաշրջանում: Պետք է ասել, որ «Կապիտան Մորգանը» միջազգային ապրանքանիշ դարձնելու որոշումը Seagram ընկերությանը հսկայական շահույթ է բերել։

2001 թվականին հայտնի դարձավ, որ Seagram-ը մտադիր է վաճառել «Կապիտան Մորգան» ապրանքանիշը։ Հայտնի ապրանքանիշի գնորդը դարձավ Diageo ընկերությունը, որը կրկին հարկային զգալի արտոնությունների պատճառով իր գործարանը տեղափոխեց Վիրջինյան կղզիներ։ Ավելին, այդ ըմպելիքը ներկայումս շշալցվում է Մեծ Բրիտանիայում։ Այսպիսով, ռոմը, որն անվանվել է Ջամայկայի հետ սերտ կապ ունեցող լեգենդար գործչի անունով, արտադրվում է բոլորովին այլ վայրում:

Այնուամենայնիվ, կարելի է ըմպել նաև Ջամայկայում արտադրված «Կապիտան Մորգան» ռոմ: Բանն այն է, որ երբ Seagram-ը տեղափոխվեց Պուերտո Ռիկո, հին թորման գործարանը վաճառվեց J. Wray և Nephew ընկերություններին, որոնք շարունակում են ռոմ արտադրել: Ավելորդ դատավարություններից խուսափելու համար համաձայնություն կայացվեց, որ ջամայկական ռոմը կոչվի Captain Morgan Jamaica Rum: Այնուամենայնիվ այդ ռոմի բաղադրատոմսը ևս ինքնին մնում է բացարձակապես նույնական «Կապիտան Մորգանի» հետ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card Flight on the Wings of a Book: Bvik and Idram Promote the Love of Reading AraratBank Receives Prestigious Partner of the Year Award from Ria Money TransferFINTECH360 International Conference will be held in April in YerevanUnibank placed subordinated bonds ahead of schedule4,632,795 AMD for the DigiCode-2025 Competition – February's Beneficiary is QaylTechUcom Fellowship Program Participants Visit Ucom Headquarters for Leadership Insights New IDBank Branch in ArmavirPay with IDBank Mastercard and get 5% idcoin Hayk Melikyans solo concert dedicated to contemporary Armenian and swiss composersAraratBank: Caring for the Nation's DefendersIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2025AraratBank Wins Mastercard's Excellence in SME Banking Services AwardIDBank concluded the raffle of 5 iPhone 16 ProUcom Accelerates Digital Transformation with Cerillion's Cutting Edge Convergent Platform When a one dram transforms into a mighty force: "The Power of One Dram" wraps up 2024I primi cavalieri dell'Apocalisse armena
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը