Հոնդուրասում արտակարգ դրություն է հայտարարվել Զիկա տենդի տարածման պատճառով
SOCIETYՀոնդուրասում արտակարգ դրություն Է հայտարարվել երկրի տարածքում Զիկա տենդի արագ տարածման պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան դեկրետը փետրվարի 1-ին ստորագրել Է կենտրոնամերիկյան հանրապետության նախագահ Խուան Օռլանդո Էռնանդեսը Նախարարների խորհրդի նիստից հետո, որտեղ վերլուծվե լ Է երկրում տիրող սանիտարական իրադրությունը:
Հոնդուրասում Զիկա վիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվել Է անցյալ տարվա դեկտեմբերին, եւ այն ժամանակվանից վարակվածների թվաքանակնակն արդեն գերազանցել Է 3,7 հազարը: Նիստում հայտարարվել Է Aedes Aegypti տեսակի մոծակների դեմ պայքարի միջոցառումներն ուժեղացնելու մասին, որոնք վտանգավոր հիվանդության տարածողներն են, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Pr...



