Ի՞նչն է կնոջը դարձնում գրավիչ
LIFEԻ՞նչն է կնոջը հմայիչ դարձնում, ինչպե՞ս պետք է գրավել տղամարդու սիրտը առաջին իսկ հայացքից:
Առաջինը, որ գրավում է տղամարդուն կնոջ մեջ դա կանացի հայացքն է, պարզվում է հայացքով շատ բան կարելի է ասել ու անել: Այնպես, որ գերեք տղամարդկանց ոչ թե ներկած աչքերով ու թարթիչներով, այլ բնական, հմայիչ հայացքով և ամենակարևորը մի թաքցրեք, որ նա գրավում է Ձեզ:

Ձայնը: Ըստ հոգեբանների կանացի ձայնը, մանավանդ ցածր ձայնը ուղղակի խենթացնում է տղամարդուն, որքան ցածր է ձայնի ռիթմը, այնքան կինը կրքոտ ու գրավիչ է դառնում:

Փոքր ինչ բաց հագուստը կարող է դառնալ կանացի հմայքներից ամենագլխավորըթերևս, բայց հիշեք շատ բաց հագուստը միայն առաջին հայացքից կհրապուրի տղամարդուն:Ավելի լավ է ընտրեք զգեստ` ճեղքերով և համարձակկտրվածքով:

Ժպիտը: Տղամարդիկ ուղղակի պաշտում են ժպտացող,հումորի զգացումով կանանց: Այն կինը, որ շարունակ մռայլ տեսք ունի,երբեք չի կարող գրավել տղամարդկանց:Հակառակ սեռը առհասարակ ատում էդժկամներին:

Շպարը և հոտը նույնպես կարևոր ատրիբուտներ են տղամարդուն հմայելու համար:Կարևորը ամեն ինչ բնական մատուցելու մեջ է: Բնավ պետք չէ չափազանցարտահայտիչ շպարվել: Պետքէ հիշել, որ տղամարդիկ չեն սիրում շատ ներկված կանանց,կարևորը արտաքին թերությունները շպարի միջոցով ծածկելն է, խնամված տեսքով հանդես գալը: Ինչ վերաբերում է հոտին, ապա այն ավելի շատ պետք է լինի ոչ թե օծանելիքի, այլբնական կնոջ հոտը, ինչն էլ հենց գրավում ու խենթացնում է տղամարդուն:

X




