Իրանի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները նահանջել են 26-րդ ու 27-րդ տեղերը
SPORTԻրանի Մաշհադ քաղաքում ընթացող Ֆիրդուսու անվան շախմատի միջազգային մրցաշարում փետրվարի 1-ին կայացել են 4-րդ եւ 5-րդ տուրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, մրցաշարին մասնակցող Կարեն Գրիգորյանը եւ Հովհաննես Գաբուզյանը ունեն 3,5-ական միավոր եւ կիսում են 26-րդ ու 27-րդ տեղերը: Հայ շախմատիստներն առաջատարներից հետ են 1,5 միավորով:
Կարեն Գրիգորյանը 4-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել Ադրբեջանցի Վուգեր Ռասոլովի հետ, ապա պարտվել ռուս Մաքսիմ Չիգաեվին: Հովհաննես Գաբուզյանը 4-րդ տուրում պարտվել է Իրանը ներկայացնող Պուրիա Դարինին, ոչ ոքի խաղացել ուկրաինացի Մաքսիմ Պոլյակովի հետ:
Մրցաշարում հանդես է գալիս 200 շախմատիստ, որոնցից 16-ը գրոսմայստերներ են, 5-ը՝ միջազգային կարգի վարպետներ:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



