Ի՞նչ կապ ունեն այս նկարը և այս վիդեոն իրար հետ․ 1-ինը Դիլիջանում բացված մեր նոր կետն է՝ Դիլի Ջանպիցցա-ն, 2-ը՝ Մոսկվայում․ Բակուր Մելքոնյան
BLOGԲակուր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ի՞նչ կապ ունեն այս նկարը և այս վիդեոն իրար հետ։ Ով ճիշտ գուշակեց, մինչև ամսվա վերջ, այսինքն էս ցուրտ շաբաթվա ընթացքում, այս 2 կետերից ցանկացածում կստանա հյուրասիրություն տաք թեյ ու խմորեղեն....
Սա էլ ճիշտ պատասխանը.
1֊ինը Դիլիջանում բացված մեր նոր կետն է Դիլի Ջանպիցցա֊ն, յուրահատուկ համով ճանաչված պիցցան արդեն կարող եք վայելել Դիլիջանի հենց սրտում, Թուֆենկյանի դիմաց։
2֊ը Մոսկվայում բացված մեր հերթական կետն է, բայց առանձնահատկությունը նրանում է, որ սա Արտ Լանչ ֆորմատի ամենափոքր կետն է, առանց խոհանոցի, որը ենթադրում է, որ հաջողության դեպքում (մի քանի օրվա ընթացքում արդեն տեսանելի է հաջողությունը), մենք կկարողանանք ավելի արագ ընդլայնվել, վարձակալելով նաև փոքր քառակուսիով տարածքներ։
Իսկ ի՞նչ կապ ունեն։ Երկուսն էլ բացվել են անցած շաբաթ:
Ես մասնակցել եմ Դիլիջանի բացմանը, շաաատ գեղեցիկ ձմեռ է Դիլիջանում:
Հ. Գ. Ինչպե՞ս ճիշտ պատասխանելու դեպքում ստանալ մրցանակը կհարցնեք դուք, չէ որ ես գրել եմ նաև պատասխանը, իսկ հարցը նրանում է, որ ես վստահում եմ իմ ֆեյսբուքյան ընկերներին ու հետևորդներին, պարզապես մոտենում եք մեր կետին` Դիլիջան կամ Մոսկվա և ցույց եք տալիս մենեջերին, որ իմ ֆեյսբուքյան ընկերն եք կամ հետևորդը, այսքան պարզ։ Դե ուզում եմ ասեմ, ցանկացած հետևորդ ու ընկեր կարող է մոտենալ ու տաք թեյ խմել էլի:
Սպիտակ, բայց նաև տաք աշխատանքային շաբաթ եմ մաղթում բոլորիս:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



