ԶՊՄԿ-ն հայտարարել է վերականգնվող էներգետիկայի արդյունաբերական նշանակության նախագծերի ներկայացման հրավեր
SOCIETYԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը անցյալ ամիս հայտարարել է Ընկերության կողﬕց սպառվող էլեկտրաէներգիան վերականգնվող էներգիայի աղբյուրների փոխակերպման ծրագրի, մասնավորապես՝ արևային ֆոտովոլտային կայանների նախագծման, համապատասխան հողային տարածքների առաջարկի ներկայացման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման և շահագործման աշխատանքներ իրականացնելու համար նախաորակավորման փուլի հայտերի ընդունում։
Ընկերությունը ստանձնել է էներգախնայողության ապահովմանն ուղղված նախագծեր իրականացնելու հանձնառություն, այդ թվում՝ ուղղված վերականգնվող էներգիայի աղբյուրների ներդրմանը։ Այս ուղղությամբ ծրագրեր են իրականացվում նաև ազդակիր համայնքներում, իսկ հայտարարված մրցույթն ուղղված է ընկերության սեփական էներգաօգտագործման կարիքների՝ վերակագնվող էներգիայի փոխակերպման երկարաժամկետ ծրագրին։
Ընկերությունն այս ծրագրով նպատակ ունի ոչ միայն նվազեցնելու սեփական ածխածնային հետքը՝ միաժամանակ կրճատելով գործառնական ծախսերը, այլև ներդրում ունենալու Հայաստանի Հանրապետության սեփական էներգահամակարգի անկախության աստիճանի բարձրացման գործում։ Այս մրցույթի հայտարարումը ծրագրի իրականացմանն ուղղված առաջին կարևոր քայլն է։ Ակնկալում ենք ոլորտի հայաստանյան և ոչ միայն հայաստանյան կազմակերպությունների մասկանցությունը։
Հայտի չափորոշիչների մասին ավելի մանրամասն հետևյալ հղումով՝ https://www.zcmc.am/news/-24-02-2025/
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



