Yerevan, 07.April.2026,
00
:
00
BREAKING


Թշնամին ավերում, թալանում է օկուպացված Արցախի գյուղերը, վնասում բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտը

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն վնասել է Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները, ահազանգում է monumentwatch.org կայքը։  

 Որպես օրինակ առանձնացրել են Հադրութի շրջանի Թաղուտ գյուղը, որի 2019 թվականի աբանյակային լուսանկարներում երևացող (նկ. 1) բնակարանների շուրջ 25 %-ը քանդվել է (նկ. 2)։ Թաղուտ գյուղի տների վնասումը բռնազավթված Արցախի գյուղերում ադրբեջանցիների կողմից համատարած թալանի հետևանք է: Այդ թալանը իրագործվում է առաջին հերթին տարածքում ծառայություն անցնող զինվորականների, քիչ քանակությամբ վերաբնակեցվածների, ինչպես նաև այս տարածքներ մուտք ունեցող շինարարական խմբերի կողմից: Այդ են վկայում Արցախի տարածքից թալանի, քանդման, գույքի միտումնավոր վնասման հարյուրավոր տեսանյութերը: Այս երևույթը կարելի է տեսնել Արցախի բնակավայրերի մեծ մասում (Թաղուտ, Տող, Մարիամաձոր և այլն), Monument Watch նախաձեռնությունն արդեն իսկ անդրադարձել է Ծամձոր, Մարիամաձոր, Մոխրենես և այլ գյուղերի օրինակներին, ինչն արդեն ցույց է տալիս դեպքերի հաճախակի և մասսայական բնույթը։

Կարևոր է նայև նշել, որ նման օրինակները ակնհայտորեն տարբերվում են ադրբեջանական իշխանությունների կողմից կառավարվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը միտված մի շարք ավերածություններից, որոնք արդեն իրականացվում են խոշոր տեխնիկաների կիրառմամբ և ունեն հստակ թիրախային բնույթ։ Այս շարքում կարող ենք նշել և՛ բնակավայրեր (օրինակ՝ Քարինտակ գյուղը, Ստեփանակերտի պատմական թաղամասը, ․․․), և՛ եկեղեցիներ (օրինակ՝ Շուշիի, Բերձորի, Տանձատափի, ․․․), և՛ գերեզմանոցներ (օրինակ՝ Շուշիի Ղազանչեցոց հին գերեզմանոցը, ․․․), և՛ այլ հուշարձաններ (օրինակ՝ Հադրութի Հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը, Մեծ և փոքր Սյունիքներ հուշահամալիրը, ․․․), որոնց վերաբերյալ ահազանգեր է հայտնել Monument Watch նախաձեռնությունը։

Մեր արձագանքը

Հադրութի շրջանի Թաղուտ գյուղի քաղաքացիական բնակավայրերի, տների ու կրթամշակութային ենթակառուցվածքների թալանն ու ոչնչացումը Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ և բռնազավթման ողջ ընթացքում համակցված հանցագործությունների շարք է՝ խախտելով թե՛ պատերազմի ժամանակ ժառանգության պահպանության միջազգային նորմերը և թե սովորութային կանոնները։ Ի մասնավորի,  Ժնևի 1949 թվականի Չորրորդ կոնվենցիայի 33-րդ հոդվածն արգելում է թալանը՝ անկախ հանգամանքներից։ Իսկ Հաագայի 1907 թվականի «Ցամաքային պատերազմի օրենքների և սովորույթների մասին» (IV) կոնվենցիայի և դրա հավելվածի՝ 47-րդ հոդվածը հստակ սահմանում է. «Թալանը պաշտոնապես արգելվում է»  (Pillage is formally forbidden)։

Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածի երկրորդ կետը նույնպես հստակ սահմանում է, որ «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են արգելել, կանխել և անհրաժեշտության դեպքում դադարեցնել մշակութային արժեքների թալանը, գողությունը և  յուրացումը ինչպես նաև դրանց նկատմամբ վանդալիզմի ցանկացած դրսևորում»։ Նրանք պարտավորվում են ձեռնպահ մնալ այլ բարձր պայմանավորվող կողմի տարածքում գտնվող շարժական մշակութային արժեքների բռնագրավումից։

 Հետևեք մեզ՝ այստեղ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome