Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը անցկացրեց տոնական միջոցառում՝ նվիրված Սովետական բանակի և ռազմածովային նավատորմի կազմավորմանը (լուսանկարներ)

PHOTO

Փետրվարի 23-ին Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը անցկացրեց տոնական միջոցառում, նվիրված Սովետական բանակի և ռազմածովային նավատորմի կազմավորման 107 տարեդարձին՝ ի աջակցություն ռուսական 102-րդ ռազմաբազայի և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ վարչության։

Առավոտյան ՀԿԿ Երևանի քաղկոմի կոմունիստները ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին «Հաղթանակ»զբոսայգում գտնվող Անմար կրակին։ Այնուհետև ծաղկեպսակ և ծաղիկներ խոնարհվեցին Ալեքսանդր Մյասնիկյանի և Ստեփան Շահումյանի հուշարձաններին։

ՀԿԿ Կենտկոմի դիմաց բացվել էր դաշտային խոհանոց՝ ռազմաճակատային շիլայով, որի իրագործումը հնարավոր եղավ շնորհիվ ԱԴԾ սահմանապահ վարչության։

Միջոցառումը բացվեց տոնական համերգով։ Արտիստները կատարեցին հայերեն և ռուսերեն ստեղծագործություններ՝ օրվա խորհրդին համապատասխան,, արտացոլելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը:։ Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը տեսակապով՝ Դոնբասից։

-Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Սովետական բանակի և ռազմածովային նավատորմի օրվա կապակցությամբ։ Սովետական բանակը կազմավորվեց, որպես սոցիալիստական նվաճումների և խորհրդային ժողովրդի պաշտպան։ Իր մեծ և անուրանալի ներդրումն ունեցավ սովետական բանակի կազմավորման գործում նաև հայ ժողովուրդը՝ քաղաքացիական կռիվներից մինչև Բեռլինի գրավում։

Այսօր ես այստեղից՝ «Սաուր Մոգիլայից» իմ շնորհավորանքն եմ հղում ոչ միայն հայ, այլև Դոնբասի հերոսական ժողովրդին։ Հայ ժողովրդից ավելի լավ ոչ մեկ չի հասկանա Դոնբասի ժողովրդի ցավն ու վիշտը։ Ինչպես մենք, այնպես էլ նրանք, տեսել են ցեղասպանություն, արտագաղթ, տարածքների բռնազավթում, հայրենազրկում։ Բայց Դոնբասի հերոսական ժողովրդի պայքարը տվեց իր բաղձալի արդյունքը, և ինչպես 1943թ, երբ հենց այստեղից սկսվեց արևելյան Եվրոպայի ազատագրումը, այնպես էլ հիմա, կրկին Դոնբասից է ընթանում նէոֆաշիզմի դեմ պայքարը։

Թանկագին բարեկամներ, թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել բոլորիս այս հրաշալի օրվա կապակցությամբ։

          Փառք Սովետական Կարմիր բանակին և ռազմածովային նավատորմին։

          Փռք Հայաստանի և Դոնբասի հերոսական ժողովրդին։

Հավերժ փառք մեր դարավոր եղբայրությանն ու բարեկամությանը,- իր ելույթում ասաց ընկեր Ղազարյանը։ Այնուհետև ցուցադրվեց տեսանյութ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության նախագահ Դենիս Պուիշիլինի և ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանի պաշտոնական հանդիպումից։ Դոնեցկի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ցուցաբերած աջակցության, հումանիտար օգնության համար, իսկ Երջանիկ Ղազարյանն ասաց, որ հայ կոմունիստներն առաջինն էին, որ աջակցեցին Ռուսաստանի հատուկ ռազմական օպերացիան և լավ են հասկանում այն դժվարություններն ու տառապանքները որի միջով անցել են Դոնբասի հերոսական ժողովուրդը։

 Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև Հայաստանի Կոմունիստական Երիտասարդական միության ներկայացուցիչ Հրայր Դադիկյանը, ով իր ելույթում կոչ արեց երիտասարդներին հավատարիմ մնալ իրենց հաղթանակած պապերի նվիրական գաղափարին և բարձր պահել հերոսական նախնիների անունն ու սխրանքը։

Համերգի ավարտին մասնակիցները Հայաստանի Հանրապետությունում  Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց  բացեցին «Հաղթանակի» մեծ դրոշը և փողային նվագախմբի ուղեկցությամբ  երթով շարժվեցին Ստեփան Շահումյանի հրապարակ։

Շահումյանի հրապարակից մասնակիցներն ավտոշարասյունով ուղևորվեցին Գյումրի։

Տոնական միջոցառումների մասնակիցները, «Հաղթանակի» մեծ դրոշով, ռուսական փողային նվագախմբի ուղեկցությամբ շարժվեցին դեպի Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիր, որտեղ ծաղիկներ խոնարհեցին ֆաշիզմի դեմ պայքարում անմահացած հերոսների հիշատակին։

Գյումրու թիվ 8 զինվորական թաղամասում ևս տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ համերգ, հյուրասիրություն։ Գյումրիի բնակիչները մեծ ուրախությամբ ու խանդավառությամբ մասնակցեցին միջոցառմանը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար Գագիկ Մանուկյանը, ով շնորհավորեց բոլորին փետրվարի 23ի կապակցությամբ, նշելով Կարմիր բանակի ստեղծման բարդ և դժվարին ուղին ու հերոսական տարեգրությունը։ Գյումրիում ևս ելույթ ունեցան հայ և ռուս արտիստներ։

-Այսօր՝ փետրվարի 23-ին, հատկապես արդիական են հնչում հայտնի հայ բանաստեղծ ՍՈՂՈՄՈՆ ՏԱՐՈՆՑՈՒ այս տողերը։ «Մենք նշում ենք Խորհրդային Բանակի ծննդյան օրը՝ խորհրդային ողջ ժողովրդի սիրելի տոնը։ Մենք խոնարհվում ենք բոլոր հերոսական զինվորների առջև՝ հնագույն ժամանակներից մինչև օրս, ովքեր քաջաբար պաշտպանել են հայրենի հողը օտարերկրյա նվաճողներից»։

Ցավոք, այժմ աշխարհի տարբեր հատվածներում գլուխ է բարձրացնում նեոֆաշիզմը, իշխանության են ձգտում ծայրահեղ ազգայնականները, մենք տեսնում ենք նաև ռուսատյացության դրսևորումներ։ Համաշխարհային հանրությունը պետք է ամեն կերպ խոչընդոտի նեոֆաշիզմի, շովինիզմի, քսենոֆոբիայի բոլոր ձևերի, ատելության, ռասայական և ազգային գերազանցության, ինչպես նաև ծայրահեղ ազգայնականության ցանկացած դրսևորումներին։ Հաղորդավարի այս խոսքերից հետո ցուցադրվեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանի Դոնբաս կատարած այցի մասին տեսահոլովակ՝ ԴԺՀ նախագահ Դենիս Պուշիլինի հետ նրա հանդիպման, հայ կոմունիստների կողմից ուղարկված հումանիտար օգնության և ազգաբնակչության հետ հանդիպման մասին։

Ելույթի համար խոսք տրվեց նաև Հայաստանի Կոմունիստական երիտասարդական միության անդամ, գյումրեցի, Ռազմիկ Դավթյանին։

«Իմ նախնիներից Սերոժ պապը ինքնակամ մեկնել է ճակատ 16 տարեկանում 1941 թվականին կեղծելով ծննդյան տարեթիվը և ասելով որ 18 տարեկան է: Նա 2 անգամ փախել է ֆաշիստական գերությունից ու միացել պարտիզաններին իսկ վերջում միացել Կարմիր բանակին և ազատագրել է ֆաշիստներից Չեխիան: Իսկ մյուս՝ Աղվան պապս, պաշտպանել է Կովկասը Գերմանական հորդաներից: Չնայած այդ ծանրագույն իրադարձություններին նրանք կռվել ու կերտել են այդ հաղթանակը: Այժմ մեր հերթն է կատարել անհնարինը: Այժմ մեր սերունդի ժամանակն է: Եկեք գետնով չտանք մեր պապերի պատիվը ու դառնանք արժանի նախնիներին - արժանի հետնորդներ»,-իր ելույթում ասաց Ռազմիկը։

Նման միջոցառումները կրելու են շարունակական բնույթ, որովհետև շարքային քաղաքացիները  մեծ սիրով և ուրախությամբ են մասնակցում դրանց, վերհիշելով սովետական տարիների երանելի օրերը։ Նաև շատ լավ են հասկանում հայ և ռուս ժողովուրդների անխախտ բարեկամության անհրաժեշտությունը, առանց որի մեր շատ սիրելի Հայաստանի անկախությունը և գոյությունն ընդհանրապես, կդրվեն շատ մեծ հարցականի տակ։

 

 

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients