Ադրբեջանում տարվա սկզբից փակվել է 7-րդ բանկը
ECONOMICSԱդրբեջանի կենտրոնական բանկի վարչության որոշումով փետրվարի 1-ից չեղյալ է հայտարարվել «Տեխնիկաբանկ» բաց բաժնետիրական ընկերության բանկային լիցենզիան: Բանկն այս ամիս պետք է նշեր իր հիմնադրման 22-ամյակը: Այս տարվա ընթացքում դա Ադրբեջանում փակված արդեն 7-րդ բանկն է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Թուրան» լրատվական գործակալությունը, «Տեխնիկաբանկ»-ը փակվել է այն պատճառով, որ չի կատարել նվազագույն գումարային կապիտալի չափի վերաբերյալ ԿԲ-ի պահանջը եւ վարկատուների առաջ ստանձնած պարտավորությունները:
2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի ԿԲ-ի կողմից չեղյալ են հայտարարվել Bank of Azerbaijan, NBCBank, Qafqaz İnkisaf Banki, Atrabank, Gancabank եւ United Credit Bank բանկերի գործունեության թույլտվությունները:
Նավթի համաշխարհային գների անկումն սկսվելուց ի վեր Ադրբեջանում մինչ այժմ մոտ 18 բանկ փակվել է: Ներկայում Ադրբեջանում 38 բանկ է գործում:
Haqqin.az կայքն ավելի վաղ մեջբերել էր սոցցանցերում հայտնված ադրբեջանական բանկերից մեկի` Atlant Bank-ի` բանջարեղենի եւ մրգերի վաճառակետի վերածված լուսանկարը, որը հանդիսանում է Ադրբեջանի բանկային համակարգի կրախի ակնառու օրինակ: