«Ես չեմ պատկերացնում իմ կողքին այնպիսի տղամարդու, ով բարի չի լինի...». Լիլի Հովերը տղամարդու իր իդեալի մասին. լուսանկարներ
PHOTOԳեղեցկադեմ, քաղցրալեզու, հմայիչ ու անկրկնելի Լիլի Հովեր...
Նա հանրությանը ճանաչելի դարձավ «Արմենիա» հեռուստաընկերության «Եղանակի տեսությունից»: Իր արտաքին գեղեցկությամբ Լիլին միշտ էլ կնոջ իդեալ կարող է լինել բոլոր տղամարդկանց համար:
Past.am-այսօր Ձեզ է ներկայացնում նրա անձնական կյանքի որոշ մանրամասներ:
Չնայած նրան, որ Լիլին հեռուստատեսությամբ վարում է Եղանակի տեսություն, այնուամենայնիվ նա չի բավարարվում մի աշխատանքով: Նր ունի նաև երկրորդ աշխատանքը` Ռադիո Ջանի եթերում վարում է «Թոփ 10»-ից հաղորդաշարը:
«Այո, դրանք հիմնական զբաղվածություններս են: Մեկտեղ նաև փորձում եմ դեպի մարկեթինգ-փիարի ոլորտ նոր ուղիներ գտնել: Երևանի պետական համալսարանում այժմ ստանում եմ իմ 3-րդ մասնագիտությունը, որը կարծում եմ անպայման կօգտագործեմ: Հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է հաղորդավարուհին»:
Չնայած նրան, որ հաղորդավարուհին հեռուստատեսությամբ ու ռադիոյում հաղորդաշարեր է վարում, Լիլին մասնագիտությամբ վավերագրող-կինոռեժիսոր է: Սակայն Լիլին իրեն երբեք չի փորձել իր բուն մասնագիտության մեջ:
«Անկեղծ ասած՝ ինձ չեմ պատկերացնում սերիալ նկարահանելիս...»:
Հանրային մարդը, ինչքան էլ, որ ունենա գեղեցիկ արտաքին տվյալներ, հմայիչ ու խնամված տեսք, քաղցրահնչյուն ձայն, այնուամենայնիվ հասարակությանը միշտ էլ կհետաքրքրի նրա անձնական կյանքը:
Հարցազրույցներից մեկի ժամանակ հաղորդավարուհին նշել է, որ ամուսնացած չէ և չի էլ եղել: Սակայն ինչպես բոլոր չամուսնացած աղջիկներ երազում է ստեղծել իր ընտանիքը:
«Առաջին հերթին բարի և կամեցող պետք է լինի: Նաև կարևոր է, որ աշխատասեր ու գործի հանդեպ պատասխանատու լինի: Ես չեմ պատկերացնում իմ կողքին այնպիսի տղամարդու, ով բարի չի լինի, չի թողնի, որ ես շրջապատիս օգտակար լինեմ»:
Նշել է հաղորդավարուհին: