Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՄԱՐՏԻ). Բացվել է աշխարհում առաջին ազգային պարկը, Արժույթի միջազգային հիմնադրամն սկսել է իր ֆինանսական գործառույթները. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

«Դիսկրիմինացիայի բացառման» համաշխարհային օր, Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր, ԱՄՆ՝ Գունավոր կանանց ազգային օր, Բոսնիա և Հերցեգովինա՝ Անկախության օր, Իսլանդիա՝ Գարեջրի օր, Լեհաստան՝ «Մերժված զինվորների» օր, Պանամա՝ Սահմանադրության օր, Պարագվայ՝ Հերոսների օր, Ռուսաստան՝ Իմունիտետի օր, Կատվի օր, Փորձագետկրիմինալիստի օր և Հոսթինգ-պրովայդերների օր, Բուլղարիա՝ Մարտենիցա, Ռումինիա և Մոլդովա՝ Մերցիշոր, Ուելս՝ Սուրբ Դավիթի օր, Կորեա՝ Անկախության շարժման օր, Ճապոնիա՝ Բիկինիի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1867-ծնվել է գրող Նար-Դոսը: 1889-ծնվել է թարգմանիչ Արշավիր Խոնդկարյանը:

1889- ծնվել է հայազգի նկարիչ, Ուզբեկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ Հովհաննես Թադևոսյանը:

1901 - ծնվել է բանաստեղծ Սարմենը:

1934-վախճանվել է նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանը:

1952- վախճանվել է նկարիչ, գորգագործ Դովլաթ Գարանֆիլյանը:

1960-ծնվել է քաղաքական գործիչ Արմեն Ռուստամյանը:

1988- ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում ստեղծվել է «Կռունկ» քաղաքականհասարակական կազմակերպությունը, որի ղեկավար է ընտրվել Արկադի Մանուչարովը:

1995- Հայաստանում սկսվել է պետական ունեցվածքի մասնավորեցման գործընթացը։

1997-Ռոբերտ Քոչարյանը դարձել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար:

1998- Արմեն Դարբինյանը դարձել է Հայաստանի վարչապետ:

2008 - Երևան քաղաքում ՀՀ նախագահի ընտրությունների բողոքարկման ցույցերի ժամանակ տեղի են ունեցել բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև, որի արդյունքում զոհվել է 10 մարդ։ Լևոն ՏերՊետրոսյանը ենթարկվել է տնային կալաքի: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտցրել է արտակարգ դրություն:

2009 -ընդդիմությունը մարտի 1-ի իրադարձությունների տարելիցին նվիրված հանրահավաք և երթ է անցկացրել:

2010 - վաղ առավոտյան վերաբացվել է Վրաստանի և Ռուսաստանի սահմանային Վերին Լարսի անցակետը, որը փակ էր 2006 թվականի հուլիսից:

2018 - պաշտոնավարման ժամկետի ավարտին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին:

2020- կապված արձանագրված կորոնավիրուսային առաջին դեպքի հետ՝ Իրանից ժամանած 32 քաղաքացի մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում։

2021-մայրաքաղաքում միաժամանակ երկու հանրահավաք է եղել. Հանրապետության հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի, իսկ Բաղրամյան պողոտայում՝ ընդդիմության:

2023- տեղի է ունեցել շրջափակված Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում, քննարկվել են շրջափակման վերացման, գազի և էլեկտրաէներգիայի կայուն մատակարարման ապահովման, «Կաշեն» հանքավայրի աշխատանքի ապահովման հարցերը:

ԱՇԽԱՐՀ

40 -ծնվել է հռոմեացի պոետ, էպիգրամի վարպետ Մարկ վալերի Մարցիալը:

1324 -տեղի է ունեցել Լուկոսիստերնայի ճակատամարտը արագոնցիների և սարդինցիների միջև:

1325 -մոսկովյան իշխան Իվան Կալիտան համոզել է Պյոտր մետրոպոլ իտին իր նստավայրը Վլադիմիրից տեղափոխել Մոսկվա, որի արդյունքում Մոսկվան դարձել է Ռուսաստանի եկեղեցական կենտրոն:

1382 -Փարիզում տեղի է ունեցել հարկահավաքների զանգվածային ծեծ:

1420 -Հռոմի պապ Մարտին 5-րդը կոչ է արել խաչակրաց արշավանք սկսել չեխ գուսիտների դեմ:

1498 -հետազոտող Վասկո դա Գամման հասել է Մոզամբիկ:

1445 - ծնվել է Վերածննդի իտալացի նկարիչ Սանդրո Բոտիչելլին։

1555 -Նոստրադամուսը հրատարակել է իր կանխագուշակությունների գիրքը:

1565 - հիմնադրվել է Ռիո դե Ժանեյրոն՝ Հարավային Ամերիկայի ամենամեծ քաղաքներից մեկը։

1562 -Ֆրանսուա դը Գիզը Շամպայն պրովինցիայի Վասսի բնակավայրում հարձակվել է կրոնական ծիսակատարություն իրականացնող հուգենոտների վրա, որով իսկ սկսվել են Ֆրանսիայի եկեղեցական պատերազմները:

1767 -Իսպանիայի թագավոր Կառլ 3-րդը երկրից քշել է ճիզվիտների օրդենը:

1780 -Փենսիլվանիան դարձել է առաջին նահանգը, որտեղ արգելվել է ստրկությունը:

1803- Օհայոն դարձել է ԱՄՆ-ի 17-րդ նահանգը:

1810- Ալեքսանդր ցարի հրամանագրով Աբխազիան միացվել է Ռուսաստանին:

1810- ծնվել է լեհ նշանավոր կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենը։

1811- Եգիպտոսի կառավարիչ Մուհամեդ Ալին սպանել է տվել մամլուքների առաջնորդներին:

1815- Նապոլեոնը վերադարձել է Ֆրանսիա Էլբա կղզում տասն ամիս աքսորից հետո:

1867- Նեբրասկան դարձել է ԱՄՆ 37-րդ նահանգը:

1872 - ԱՄՆ-ում բացվել է աշխարհում առաջին ազգային պարկը՝ Ելոուսթոունը։

1892 - ծնվել է ճապոնացի դասական գրող Ռյունոսկե Ակուտագավան:

1928-ԱՄՆ-ում դոկտոր Հերբերտ Էվանսը հայտնաբերել է 6-րդ վիտամինը, որը համապատասխանաբար կոչվել է վիտամին F:

1936- ավարտվել է Հուվերի ամբարտակի շինարարությունը:

1947- Արժույթի միջազգային հիմնադրամն սկսել է իր ֆինանսական գործառույթները:

1992- Բոսնիա և Հերցեգովինան իրեն անկախ է հայտարարել Հարավսլավիայից։

1994 - ծնվել է կանադացի աշխարհահռչակ երգիչ Ջասթին Բիբերը։

1998- «Տիտանիկը» դարձել է մեկ միլիարդ դոլար հավաքած առաջին ֆիլմը աշխարհում։

2002- Իսպանիայում ազգային պեսետ արժույթին փոխարինել է եվրոն:

2006- Jordanhill railway station-ը դարձել է անգլերեն Վիքիպեդիայի միլիոներորդ հոդվածը:

2022-Ռուսաստանում արգելափակվել են «Дождь» հեռուստաընկերության և «Эхо Москвы» ռադիոկայանի հեռարձակումները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest