Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Տասնհինգյակային «խելագարություն», որն այսօր էլ հանրաճանաչությամբ երրորդն է աշխարհում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է՝ իր հանրաճանաչությամբ Ռուբիկի խորանարդից և փազլներից հետո աշխարհում երրորդ տեղը զբաղեցնում է տասնհինգյակը: Դա մեխանիկական գլուխկոտրուկ խաղ է, որի դասական տարբերակը 4 x 4 քառակուսի տախտակ է 15 սալիկներով և մեկ ազատ բջիջով: Խաղի նպատակը 1-ից 15-ը թվերի շարք հավաքելն է՝ սալիկները դաշտի երկայնքով հորիզոնական կամ ուղղահայաց ուղղությամբ տեղափոխելով:

Երկու ամերիկացի է պայքարում այդ խաղի գյուտարար կոչվելու իրավունքի համար՝ շախմատիստ Սեմ Լլոյդը և փոստատար Նոյ Չեպմանը: 1874 թվականին Նոյ Չեպմանը ընկերներին ցուցադրել է այդ գլուխկոտրուկի առաջին տարբերակը: Իսկ 1880 թվականին նա փորձել է արտոնագիր ստանալ իր գյուտի համար, բայց հայտը մերժվել է անհասկանալի պատճառներով: 1891 թվականին Սեմ Լլոյդն է հայտարարել իր գլուխկոտրուկի գյուտի մասին: Հենց նա էլ մեծ ջանք ու ժամանակ է գործադրել, որպեսզի նոր խաղը նվաճի ամբողջ աշխարհը: Լլոյդը հանդես է եկել հնարամիտ կոմերցիոն քայլով: Նա հայտարարել է մրցույթ 1000 դոլար մրցանակով՝ թվերի շարքը հավաքող առաջին մարդու համար: Ընդ որում, խաղադաշտում պետք էր փոխել միայն 14-ի և 15-ի տեղերը: Ամբողջ աշխարհն է տարվել այդ թվացյալ պարզ առաջադրանքի լուծմամբ: Բայց ոչ ոք չի շահել մրցանակը: Փաստորեն, Լլոյդը պարզապես տաղանդավոր կերպով ուշադրություն է հրավիրել տասնհինգյակ խաղի նկատմամբ, քանի որ իրականում այդ տարբերակում խնդիրը հնարավոր չէ լուծել:

Արդյունքում տասնհինգյակ խաղը խելահեղ արագությամբ սկսել է տարածվել: ԱՄՆում այն հայտնվել է 1880 թվականի մարտին: Մեկ ամիս անց գլուխկոտրուկը հասել է Կանադա և Ֆրանսիա, իսկ ավելի ուշ Էստոնիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ավստրիայի, Լատվիայի, Գերմանիայի, Անգլիայի բնակիչներն են սկսել գլուխ կոտրել այդ խնդրի լուծման վրա: Մայիսին հանելուկը հասել է Ավստրալիա, Դանիա, Մեքսիկա, Իտալիա, Նիդեռլանդներ, Նոր Զելանդիա: Այս երևույթը նույնիսկ սկսել են կոչել «տասնհինգյակային խելագարություն»: Արդյունքում խաղը գնվել է միլիոնավոր խմբաքանակներով: Մարդիկ մոռացել են սննդի և քնի մասին: Որոշ ձեռնարկություններում անգամ խաղի նկատմամբ արգելք է մտցվել. աշխատողներին չի թույլատրվել աշխատանքի ժամանակ այն խաղալ, քանի որ մարդիկ պարզապես մոռանում էին իրենց պարտականությունների մասին:

Տասնհինգյակ գլուխկոտրուկի ալգորիթմն այն է, որ եթե թվերի ճիշտ շարքը խառնվում է սալիկները դաշտով տեղափոխելով, ապա խնդիրը լուծում ունի: Բայց եթե դրանք հանվեն դաշտից և վերադասավորվեն ցանկացած հերթականությամբ, ապա հանելուկը կարող է լուծվել միայն կես դեպքերում: Այդ դեպքում լուծումը միայն խա ղ ա դաշ տը 360 աս տ ի ճ ա ն ո վ պտտելը և սալիկները թափելն է: Մաթեմատիկոսները անգամ համապատասխան հավասարումներ են ստեղծել, որոնցում հաշվարկել են որոշակի զուգորդումների լուծման հնարավորությունները:

Գոյություն ունեն տասնհինգյակ գլուխկոտրուկի շատ տարբերակներ: Ոմանց մեջ թվերի փոխարեն հարկավոր է նկար հավաքել: Մյուսներում տառեր են օգտագործում: Հետաքրքիր տարբերակ է «կախարդական քառակուսին», որտեղ յուրաքանչյուր շարքի թվերի գումարը պետք է հավասար լինի նույն թվին: 1960-ականներից ի վեր տասնհինգյակի բազմաթիվ տարբերակներ են օգտագործվել արհեստական ինտելեկտի հետազոտություններում: Այս գլուխկոտրուկը դասական խնդիր է եվրիստիկական ալգորիթմների մոդելավորման համար:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan