Ինչպես հավաքարար աղջիկը մոդել դարձավ՝ համացանցում հրապարակման շնորհիվ (լուսանկարներ)
LIFEԱմեն առավոտ Ռիտա Մաթթոսն արթնանում էր 4,30, նրա աշխատանքային ժամը 12 ժամ էր տեւում։ Այդ ընթացքում նա ավլում էր փողոցները, մաքրում կոյուղագծերը։ Այսօր նա մոդել է ու բազմաթիվ առաջարկներ ունի։ Այս հաջողությունը եկավ, երբ աղջիկն իր լուսանկարը տեղադրեց համացանցում։ Լուսանկարում նա Ռիո դե Ժանեյրոյի փողոցներից մեկն էր ավլում։ 23-ամյա աղջկան սկսեցին գրել երկրպագուները, նրան ժամադրության էին կանչում «Մարդիկ զարմանում էին, որ գեղեցիկ աղջիկը կարող է փողոցի հավաքարար աշխատել, ասում էին, որ ես ավելիին եմ արժանի։ Բայց որտե՞ղ է ասվում, որ հավաքարարները պետք է տգեղ լինեն։ Ես հպարտ եմ իմ գործով»,- ասում է Ռիտան։
Երբ նա մոդելային գործակալությունից աշխատանքի առաջարկ ստացավ, սկզբում մտածեց, թե չար կատակ է։ «Ընկերներս շնորհավորում էին, ասում, որ դրան արժանի եմ»,- ասում է Ռիտան, ով մոդելային կարիերան արդեն սկսել է, սակայն ուզում է նախկին աշխատանքով էլ զբաղվել։ Ասում է՝ դա ֆիզիկական ծանր աշխատանք է, որը թույլ է տալիս իրեն առանց դիետաների միշտ լավ կազմվածք ունենալ։






