Մեսսին կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից
SPORTՖուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի անդամ Լեո Մեսսին կարող է հեռանալ ազգային թիմից: Մեսսին դուր չի եկել, թե ինչպես են Արգենտինայի ազգային թիմի երկրպագուները վերաբերվել իր հարազատներին ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության ավարտից հետո: Նշվում է, որ երկրպագուները եղել են շատ ագրեսիվ նրանց նկատմամբ:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ France Football-ը գրում է, որ Մեսսին կարող է խնդրել Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինեսին չհրավիրել իրեն ազգային թիմ` 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին մասնակցելու համար:
Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում Արգենտինայի հավաքականը մրցում էր Չիլիի ընտրանու հետ: Արգենտինացիները 1-4 հաշվով զիջեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



