Yerevan, 05.November.2026,
00
:
00
BREAKING

Առեղծվածային 5 պատմություն սարսափելի անեծքների ու դրանց զոհերի մասին

LIFE

Ոմանք կարող են թերահավատորեն մոտենալ այս գրառմանն ու ասել, որ անեծքները ոչ այլ ինչ են, քան հիմար սնահավատություն, բայց այն, որ դրանց մասին հազարամյակներ շարունակ պատմություններ են պատմվում, խոսում է դրանց պոպուլյարության մասին: Ձեզ են ներկայացնում պատմության 10 ամենասարսափելի ու խորհրդավոր անեծքները, և ամենևին էլ կարևոր չէ, թե հավատո՞ւմ եք դուք դրանց, թե՝ ոչ: Փաստ է, որ այս անեծքների զոհերը սարսափելի տանջանքների մեջ են ընկել, թե նրանցից ոմանք ևս չեն հավատացել անեծքների գոյությանն ու ուժին, սակայն ոչ ոք չի կարող ապացուցել՝ արդյո՞ք նրանց տանջանքների պատճառը եղել են այդ անեծքները:

1. Թագուհուն կործանած  անեծքը.

10 зловещих историй о жестоких проклятиях и их несчастных жертвах
2012 թվականին Թայլանդի պաշտելի Սիկիրիտ թագուհին կաթված ստացավ և դրանից հետո չի երևացել հանրության առջև: Դա կասկածելի չէր թվա, եթե չլինեին բազմամյա անեծքի մասին ասեկոսեները, ըստ որոնց, կա մի անեծք, որը սկիզբ է առնում պատմության ամենահանդուգն գողություններից մեկից:

Ամեն ինչ սկսվեց դեռ 1989 թվականին՝ Սաուդյան Արաբիայի արքայի պալատում: Թայլանդցի հավաքարարը ներխուժել էր արքայազն Ֆեյսալի սենյակը և գողացել էր 20 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք իրեր: Նրան ինչ-որ կերպ հաջողվել էր դրանք տեղափոխել Թայլանդ (հետո պարզվեց, որ նա դրանք պահել էր փոշեկուլի պարկի մեջ): Արքայազնից գողացված թանկարժեք իրերի մեջ էր նաև 50-կարատանոց հսկայական Երկնագույն ադամանդը:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները Թայլանդի ոստիկանությանը հաղորդել էին այս գողության մասին, և գողին շատ արագ ձերբակալել էին, բայց մինչ նրանք կանեին դա, նա հասցրել էր զարդերի մի մասը վաճառել տեղական սև շուկայում: Մնացած մասը անմիջապես վերադարձվեցին սաուդցիներին, բայց հետո պարզվեց, որ անգամ վերադարձված զարդերի կեսից ավելին իրականում անորակ կեղծված կրկնօրինակներ էին, իսկ Երկնագույն ադամանդն ընդհանրապես բացակայում էր: Համենայն դեպս, թայլանդցի ոստիկանները պնդում էին, որ նման քար նրանք չեն էլ հայտնաբերել ու չեն էլ պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը:

Սակայն հետագայում «գոյություն չունեցող» այս թանկարժեք քարը դարձավ այնքան տարօրինակ իրադարձությունների պատճառ, որ մարդիկ սկսեցին այն անիծված համարել: Անեծքի առաջին դրսևորումը եղավ 1990 թվականին, երբ Թայլանդ ժամանած երեք սաուդցի դիվանագետներին գնդակահարեցին նրանց ժամանման հենց առաջին գիշերը: Թայլանդցի ոստիկանները պնդում են, որ արաբների սպանությունը ոչ մի կապ չունի ադամանդի գործի հետ, բայց սաուդցիներն այլ կարծիքի են և կասկածում են, որ թայլանդցիներն իրենց խաբում են:

Նրանց կասկածներն էլ ավելի սաստկացան, երբ տեղական մամուլում սկսեցին հայտնվել հրապարակումներ, որտեղ ասվում էր, տեղացի ազդեցիկ մարդկանց կանայք սկսել են հրապարակ դուրս գալ զարդերով, որոնց վրայի թանկարժեք քարերը տարօրինակորեն հիշեցնում էին կորած քարերը: Հատկանշական է, որ ոմանք անգամ տեսել էին Երկնագույն ադամանդը թագուհի Սիկիրիտի վրա...
Մի խոսքով, կա կարծիք, որ թագուհին ադամանդի վերջին զոհը չէ, և քանի դեռ ադամանդը չի վերադարձվել տերերին, այն շարունակելու է մարդկանց կյանքեր խլել:

2. Միլիոնավոր  կյանքեր խլած  անեծքը.

10 зловещих историй о жестоких проклятиях и их несчастных жертвах
1941 թվականին խորհրդային անթրոպոլոգների գիտահետազոտական մի խումբ մեկնեց Ուզբեկստան, որպեսզի անձամբ Ստալինի կարգադրությամբ պեղումներ իրականացնի: Նրանց նպատակն էր հայտնաբերել Թամերլանի (Լենկ Թեմուրի) դամբարանը և փորել-հանել նրա աճյունը: Լենկ Թեմուրը 14-րդ դարում ապրած տխրահռչակ զորավար-առաջնորդ էր, ով Ուզբեկստանում համարվում է ազգային հերոս:

Զարմանալի չէ, որ տեղի մահմեդական վերնախավը փորձում էր խանգարել էքսգումացիային, բայց ապարդյուն: Վերջում նրանց մնում էր միայն նախազգուշացնել, որ եթե մեծ առաջնորդի հանգիստը խանգարվի, ապա 3 օր անց մեծ արհավիրք կսկսվի: Արշավախմբի ղեկավար Միխային Գերասիմովը ուշադրություն չդարձրեց իմամների նախազգուշացումներին՝ անվանելով տեղական սնահավատությունների, և էքսգումացիայի օրը նշանակեց 1941 թվականի հունիսի 19-ը:

Խորհրդային անթրոպոլոգների որոշումը որքան խիզախ էր, այնքան էլ խելահեղ էր: Թամերլանի տապանաքարի դիմային հատվածին գրված էր. «Երբ ես հարություն առնեմ, աշխարհը կցնցվի»: Էկսգումացիայից 3 օր անց նացիստական Գերմանիան սկսեց «Բարբարոսա» օպերացիան և ներխուժեց Սովետական Միություն: Համընկնո՞ւմ է: Հնարավոր է: Այսպես, թե այնպես, աշխարհն իրոք ցնցվեց: Որոշ մարդիկ հիմա էլ հավատում են, որ նացիստների ներխուժումը ուղղակի հետևանք էր Թամերլանի անեծքի:

Հետաքրքիր է իմանալ նաև, որ Մեծ հայրենականում բեկում գրանցվեց, երբ Ստալինգրադի ճակատամարտում խորհրդային զորքերը անսպասելիորեն գլխովին ջախջախեցին նացիստներին ու նրանց դաշնակիցներից: Գիտե՞ք, որ ճակատամարտից օրեր առաջ Ստալինի կարգադրությամբ Լենկ Թեմուրին հայրենի Ուզբեկստանում կրկին հողին էին հանձնել, և դա արել էին ավանդական իսլամական արարողակարգով: Ամեն դեպքում, եթե հավատանք այս անեծքի հզորությանը, ապա այն մոտ 60 միլիոն մարդու կյանք խլեց...

3. Հրաբուխների  հավայան աստվածուհու  անեծքը

10 зловещих историй о жестоких проклятиях и их несчастных жертвах
«Եթե դուք անարգանք դրսևորեք Պելեի հանդեպ, ապա նա կկործանի ձեզ»,- ասում է Հավայան համալսարանի պրոֆեսոր Կամե Էլեիվան: Հավանաբար Թիմաթի Մյուրրեյը կուզենար վաղօրոք իմանալ այս մասին, և նոր միայն ժամաներ Հոնոլուլու: Իր իսկ խոսքերով, Թիմը միշտ հաջողակ է եղել, մինչև նա չառաջացրեց Պելեին՝ կրակի ու հրաբուխների հավայան աստվածուհուն: Մի գեղեցիկ օր Թիմը որոշեց այցելել հանրահայտ Հավայան հրաբխային արգելոցը: Նա հիացած էր սև հրաբխային ավազից և դրանից լցրեց իր հետ բերած ջրի շշի մեջ...
Դրանից հետո նրա բոլոր գործերը սկսեցին վատ ընթանալ. սկզբում նրան թողեց սիրած կինը, ում հետ հանդիպում էր արդեն 5 տարվա ընթացքում, հետո նրան ձերբակալեց ՀԴԲ-ն՝ հեղինակային իրավունքների խախտման մեղադրանքով, հետո մահացավ նրա սիրելի ընտանի կենդանին... Սակայն այսքանով էլ նրա անհաջողությունները չավարտվեցին: Հրաբուխների աստվածուհու անեծքից տուժեցին Թիմից բացի նաև այլ մարդիկ:

Համաձայն հավայան լեգենդի՝ ցանկացած ոք, ով իր հետ կտանի հրաբխային լավայի կտորներ կամ ավազ, իր այդ քայլով կզայրացնի հրաբուխների աստվածուհի Պելեին, և նա անիծում է իր զավակներին գողացող տուրիստներին: Այս անեծքը փաստորեն այնքան իրական է, որ արգելոցի ադմինիստրացիան կլոր տարի փոստով փաթեթներ է ստանում, որոնցում իրենց սխալը գիտակցած զբոսաշրջիկները հետ են ուղարկում լավայի կտորներն ու ավազը: Շատերն անգամ կից նամակներ են անգամ ուղարկում, որոնցում ներողություն են խնդրում Պելեից:

4. Սարդ- մարդու  անեծքը.

10 зловещих историй о жестоких проклятиях и их несчастных жертвах

Շատերը լսել են Սուպերմենի անեծքի մասին, բայց դա ուղղակի մանկական չարաճճիություն է՝ համեմատած մեկ այլ անեծքի հետ, որ մեկ այլ սուպերհերոսի անունով է կոչվել՝ սարդ-մարդու: Այս անեծքը կապված է բրոդվեյան «Սարդ-մարդը. հանգեցնել խավարը» մյուզիքլի հետ: Շոուն մի քանի անգամ հետաձգվել էր՝ տեխնիկական անսարքությունների պատճառով, որոնց արդյունքում անձնակազմի աշխատողներից մի քանիսը վնասվածքներ էին ստացել: Որոշ ժամանակ անց ԶԼՄ-ներում լուրեր տարածվեցին, որ մյուզիքլը անիծված է:

Ամեն ինչ սկսվեց, երբ դեռ 2010 թվականին, փորձերից մեկի ժամանակ, դերասաններից մեկը անհաջող հնարքի արդյունքում կոտրեց իր ոտքը և ուղեղի ցնցում ստացավ: Գլխավոր փորձից հետո գլխավոր դերերում խաղացող դերասանուհիներից մեկը գիշերը նույնպես ուղեղի ցնցում ստացավ, երբ նրա գլխին ընկավ պարանի ծանր կապոց, և նա շուտով լքեց շոուն: Այս դերասանուհուն փոխարինելու պատրաստակամություն հայտնեց Թերեզա Վիկտորիա Կարպիոն, բայց նա ևս ստիպված էր անգործության մատնվել երկու շաբաթով, երբ հերթական մարտական տեսարանի ժամանակ վզի վնասվածք ստացավ:

Հետո՝ հերթական օդային հնարքի ժամանակ, Քրիստոֆեր Տիրնիին օդում պահող պարաններից մեկը կտրվեց, և նա ընկավ նվագախմբի փոսի մեջ, ինչի արդյունքում ծանր վնասվածքներ ստացավ՝ գանգի, թիակների, 4 կողերի ու 3 ողերի կոտրվածք: Սարսափելին այն էր, որ սա տեղի ունեցավ հենց ներկայացման ժամանակ և դերասանուհիներից մեկի նյարդերը տեղի տվեցին, ու նա սկսեց բղավել, որ մյուզիքլի վրա ընկած անեծքը նաև հանդիսատեսին է փոխանցվելու:

Այս չարաբաստիկ ներկայացման ընթացքում գրանցված վերջին տրավման ստացվել է 2013 թվականի օգոստոսի 16-ին. պարողներից մեկը կոտրեց իր ոտքը բարդ հնարքներից մեկը կատարելիս: Այսօրվա դրությամբ այս առեղծվածային անեծքի պատճառով 5 դերասան ստացել է ծանր վնասվածքներ, բայց, բարեբախտաբար, զոհեր դեռ չեն գրանցվել, եթե չհաշվենք շոուի գլխավոր պրոդյուսեր Թոնի Ադամսին, ով մահացել էր կաթվածից՝ դեռ մինչև մյուզիքլի առաջին բեմադրությունը:

5. Մուհամեդի  անեծքը, որը  ստիպեց որբ  աղջկան  բղավել.

10 зловещих историй о жестоких проклятиях и их несчастных жертвах
Եթե ձեզ ժպտա մի փոքրիկ աղջնակ, ապա ինչպիսի՞ն կլինի ձեր արձագանքը: Հավանաբար դուք էլ նրան կժպտաք և այդպես կանի մարդկանց մեծ մասը, բայց միայն թե ոչ Մուհամեդ մարգարեն: Համաձայն «Սահիհ Մուսլիմի» աշխատության՝ Մուհամեդը նայեց իր վրա ժպտացող աղջկան ու ասաց. «Դու երբեք չմեծանաս»: Խեղճ որբը, լսելով սա, հիստերիկ ճիչերով փախավ:

Ինչո՞ւ մարգարեն այդքան դաժան գտնվեց... Երբ նրան հետո հարցնում են այդ տարօրինակ միջադեպի մասին, Մուհամեդը բացատրում է, որ ինքն ընդամենը մարդ է, ու կարող է տաքանալ: Նա հավաստիացրեց իր հետևորդներին, որ Ալլահի հետ պայմանավորվածություն ունի՝ համաձայն որի՝ ցանկացած ոք, ով կանիծվի իզուր տեղը, վարձահատույց կլինի Հարության օրը:

Այսպիսով՝ անեծքը պետք է մահմեդականներին արժեքավոր դաս հաղորդեր. եթե ինչ-որ մեկին անարդարացիորեն անիծեն, ապա նա անհանգստանալու կարիք չունի, անգամ եթե այդ անիծող եղել է ինքը՝ Մուհամեդը: Որբ աղջկա երկրային ճակատագիրը անհայտ է մնում: Անհայտ է նաև, թե կոնկրետ ինչ էր նշանակում է Մուհամեդի անեծքը, որ աղջիկը մինչև հաջորդ տարեդարձը կմահանա՞, թե ողջ կյանքի ընթացքում կմնա մանկահասակ երեխա:

 

Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation