Yerevan, 05.December.2025,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՐՏԻ)․ Ռազմա-ծովային նավի անհետացումը, միկրոֆոնի գյուտը, 100 մեծագույն ֆուտբոլիստների ցանկը․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Չինաստան՝ Ծառատնկման օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1727- տեղի է ունեցել Հալիձորի ճակատամարտի ճակատագրական կռիվը: Հալիձորի բերդում ամրացած Դավիթ-Բեկի զորքը հանկարծակի հակահարվածով ջախջախել է բազմակի անգամ գերազանցող թշնամուն՝ դուրս մղելով նրան Սյունիքից։ Թուրքական բանակը կորցրել է 13000 զինվոր և 148 մարտական դրոշ։

1878- ծնվել է ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը։

1893- ծնվել է բանասեր և արևելագետ Կարապետ Մելիք-Օհանջանյանը։

1937- ծնվել է նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը։

1940- ծնվել է ֆիզիկոս Ռաֆայել Համբարձումյանը։

1941- ծնվել է պատմաաշխարհագրագետ, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը։

1980- վախճանվել է արձակագիր, լրագրող Վախթանգ Անանյանը։

1981- ԱՍԱԼԱ-ի «Շահան Նաթալի» խմբի երկու անդամներ Փարիզի փողոցներից մեկում կրակ են բացել և սպանել թուրքական դեսպանատան երեք աշխատակիցների, որից հետո թաքնվել են։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լիբանանի հետ։

2005-Վրաստանի երիտասարդական կազմակերպությունների ազգային միությունը և Վրաստանի Հայկական միությունը, փորձելով լուծել հայ և վրաց եկեղեցիների միջև Նորաշեն հայկական եկեղեցու շուրջ ծագած տարաձայնությունները, Թբիլիսիում համատեղ «հաշտեցման երթ» են իրականացրել:

2008 - հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը առաջին անգամ պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով Շենան Թեյլորին։

2008- Մարտակերտի շփման գծում հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև տեղի է ունեցել ռազմական ընդհարում։

2008- Հայաստանի հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները ստորագրել են համատեղ հայտարարություն ներքաղաքական իրավիճակի մասին:

2009-նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Բեգլարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետ:

2010-ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի նախագծին:

2011- վախճանվել է հայազգի գիտնական, Իրանի առաջին կին-պրոֆեսոր և Իրանի աստղագիտության պատմության մեջ առաջին արևային աստղադիտարանի և հեռադիտակի հիմնադիր Ալենուշ Տերյանը։

2015- «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մերձակայքում քրեական աշխարհի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով երեք մարդ է զոհվել:

ԱՇԽԱՐՀ

1152- Ֆրիդրիխ 1-ին Շիկամորուսը դարձել է Գերմանիայի թագավոր։

1193- վախճանվել է Եգիպտոսի և Սիրիայի քուրդ նշանավոր սուլթան, Այուբիդների տոհմի հիմնադիր Սալահ ադ Դինը։

1561-իտալացի կարդինալ Կարլո Կարաֆան դարձել է վերջին կաթոլիկ առաջնորդը, որը մահվան է դատապարտվել Հռոմի պապի կողմից։

1678- ծնվել է իտալացի երգահան, ջութակահար և դիրիժոր Անտոնիո Վիվալդին։

1789 -Նյու Յորքում իր աշխատանքն է սկսել ԱՄՆ-ի առաջին Կոնգրեսը, որով իսկ ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի առաջին Սահմանադրությունը։

1791- Վերմոնտը դարձել է ԱՄՆ-ի 14-րդ նահանգը։

1813 -ԱՄՆ-ում նախագահ Մեդիսոնի երդմնակալության ժամանակ պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական ընդունելության ընթացքում մատուցվել է պաղպաղակ։

1832- վախճանվել է ֆրանսիացի հնէաբան և լեզվաբան Ժան Ֆրանսուա Շամպոլյոնը։

1852- վախճանվել է ռուս արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ Նիկոլայ Գոգոլը։ 

1872-վախճանվել է դանիացի գրող Յոհանես Քարստեն Հաուխը։

1877-ամերիկացի գյուտարար Էմիլ Բերլիերը ստեղծել է միկրոֆոնը։

1880 -ամերիկյան «Նյու Յորք Դեյլի Գրաֆիկ» թերթում առաջին անգամ տպագրվել է լուսանկարի կրկնօրինակ։

1916- ծնվել է անգլիացի հոգեբան Հանս Յուրգեն Այզենկը։

1918-Ատլանտյան օվկիանոսում՝ Բերմուդյան եռանկյունու շրջանում, անհետ կորել է «Ցիկլոպ» ռազմա-ծովային նավը, իսկ անձնակազմի 306 անդամները անհետ կորել են։

1936-իր առաջին թռիչքն է իրականացրել գերմանական «Հինդենբուրգ» դիլիժաբլը։

1951- ծնվել է անգլիացի երգիչ, երաժիշտ Քրիս Ռին։

1955-ոչ մեծ ճապոնական «Sony» ընկերությունը, հանդիսանալով նորեկ շուկայում, սկսել է գրպանի տրանզիստորային ռադիոընդունիչների արտադրություն։

1975- Եղիսաբեթ 2-րդ թագուհին Չարլի Չապլինին շնորհել է ասպետի կոչում։

1980- Ռոբերտ Մուգաբեն դարձել է Զիմբաբվեի առաջին սևամորթ վարչապետը։

2004- Լոնդոնում ՖԻՖԱ-ն իր 100-ամյակի կապակցությամբ հրապարակել է ֆուտբոլի արքա Պելեի կողմից կազմված 100 մեծագույն ֆուտբոլիստների ցանկը՝ «ՖԻՖԱ-ի հարյուրյակը»։

2006-գործարկվել է ցանցային «Одноклассники» նախագիծը։

2012- Վլադիմիր Պուտինը երրորդ անգամ է ընտրվել Ռուսաստանի նախագահ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectAn unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Designer Jacob Meyer Presents His Masterpieces at the ONE&ONLY Antigravity Theatre in The Dvin HotelA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club