Yerevan, 07.April.2025,
17
:
29
1 $ = ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կոմիտասագետ Լուսինե Սահակյան

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փետրվարի 5-ին հայտարարել էր Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի տեղը զբաղեցնելու մրցույթ. ընդունվել էին հայտեր: Մրցույթի արդյունքում հանձնաժողովը հավանություն է տվել երաժշտագետ, կոմիտասագետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ Լուսինե Սահակյանի թեկնածությանը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը մարտի 4-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանին:

Ողջունելով ներկաներին՝ Ալֆեդ Քոչարյանը նշել է, որ ապահովելով առավելագույն թափանցիկություն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության գործընթացում՝  մրցութային հանձնաժողովը հավանության է արժանացրել Լուսինե Սահակյանի թեկնածությունը:

«Ժամանակավոր պաշտոնակատարը թանգարանի ղեկավարումը կիրականացնի մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրենի ընտրությունն ու նշանակումը։ Տիկին Սահակյանը բավականին ճանապարհ է անցել, և կարծում եմ, որ մինչև սահմանված կարգով տնօրենի ընտրությունն ու նշանակումը դուք միասին նոր արդյունքներ կգրանցեք: Կոմիտասի թանգարան-ինստիտուտը մեր նշանակալի կառույցներից է, որը կարևորագույն առաքելություն ունի: Այստեղ է պահվում և ներկայացվում Կոմիտասի ժառանգությունը, որն արտացոլում է Վարդապետի կյանքի ուղին, նրա կոմպոզիտորական, երաժշտագիտական, բանահավաքչական և կատարողական գործունեությունը: Հատկանշական է, որ այս թանգարանը հանրության սիրված վայրերից է: Կառույցն աչքի է ընկնում իր պայմաններով, հարմարավետությամբ, ժամանակակից պահանջներին համապատասխանող համերգասրահով, այստեղ առկա է նաև մասնագիտական մեծ ներուժ: Վստահ ենք, որ առաջիկայում թանգարանի աշխատակիցների, նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի և նախարարության համատեղ աշխատանքի միջոցով կարող ենք նոր արդյունքներ գրանցել»,- նշել է նախարարի տեղակալը:

Թանգարանի աշխատակիցները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները, որոնց նախարարի տեղակալը հանգամանորեն պատասխանել է: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարվել է գույքագրել թանգարանի խնդիրները և ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն լուծման նպատակով:  

Հանդիպման ավարտին Ալֆրեդ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակիցներին կատարած աշխատանքի համար և մաղթել արդյունավետ աշխատանք, նորանոր հաջողություններ առաջիկա գործընթացներում:

 Հետևեք մեզ՝ այստեղ

How to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card Flight on the Wings of a Book: Bvik and Idram Promote the Love of Reading AraratBank Receives Prestigious Partner of the Year Award from Ria Money TransferFINTECH360 International Conference will be held in April in YerevanUnibank placed subordinated bonds ahead of schedule4,632,795 AMD for the DigiCode-2025 Competition – February's Beneficiary is QaylTechUcom Fellowship Program Participants Visit Ucom Headquarters for Leadership Insights New IDBank Branch in ArmavirPay with IDBank Mastercard and get 5% idcoin Hayk Melikyans solo concert dedicated to contemporary Armenian and swiss composersAraratBank: Caring for the Nation's DefendersIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2025AraratBank Wins Mastercard's Excellence in SME Banking Services AwardIDBank concluded the raffle of 5 iPhone 16 ProUcom Accelerates Digital Transformation with Cerillion's Cutting Edge Convergent Platform When a one dram transforms into a mighty force: "The Power of One Dram" wraps up 2024I primi cavalieri dell'Apocalisse armena Unibank opens new branch in Malatya-Sebastia district of Yerevan5,119,225 AMD to the Children of the Regions Foundation. January's beneficiary is the "Armath" educational program Ameriabank Raises $200 Million from IFC, Marking the Largest Transaction by IFC ever with a Financial Institution in Armenia
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը