Քարերի ազդեցությունը մարդկանց վրա
LIFEԴեռևս հնագույն ժամանակներից մարդկանց հետաքրքրել է քարերի ազդեցությունը: Դրանք ոչ միայն շատ գեղեցիկ են, այլև ունեն էներգետիկա, որը բավարար գիտելիքների դեպքում կարելի է շատ օգտակար դարձնել: Քարերով զարդերը լավագույն թալիսմաններն են համարվում, հատկապես եթե դրանք ստացել եք որպես ժառանգություն կամ նվեր: Քարն իր էներգիան միանգամից չի տալիս. հարկավոր է այն կրել որոշ ժամանակ, չհանել, որպեսզի այն կարողանա «հարազատանալ» իր տիրոջ հետ:
Սև ագաթը օգնում է խուսափել շատ դժբախտություններից և վտանգներից, որոնց կարող է հանդիպել քարի տերը: Բացի այդ, սև ագաթը հաջողություն է բերում ազարտային խաղերի ժամանակ և օգնում է հաղթել թշնամիներին:
Բաց վարդագույն ամետիստը պաշտպանում է գողությունից և հարբեցողությունից: Խիզախ և սրամիտ լինելու համար խորհուրդ է տրվում ամետիստի վրա առյուծի տեսքով փորագրություն անել:
Լեռնային բյուրեղապակին կիրառվում է գուշակությունների մեջ: Այս քարից են պատրաստում մոգական գնդերը, որոնցով կանխագուշակում են ապագան: Լեռնային բյուրեղապակին օգնում է ազատվել վատ քնից: Այս քարը հատկապես օգտակար է երիտասարդ մայրերին. եթե լեռնային բյուրեղապակուց պատրաստված վզնոց կրեն, ապա ավելի շատ կրծքի կաթ կունենան:
Սերդոլիկը, եթե զետեղեն պլատինե շրջանակի մեջ, կարող է դադարեցնել արյունահոսությունը: Սերդոլիկը չպետք է կրել բացահայտ, քանի որ այն օգուտ է բերում այն դեպքում, եթե թաքնված է օտար աչքից:
Մոխրագույն բյուրեղապակին օգտակար է ստեղծագործ մարդկանց. այն զարկ է տալիս երևակայությունը և ստիպում ստեղծագործությամբ զբաղվել: Մոխրագույն բյուրեղապակին կարող է բուժել թմրամոլությունը:
Սև ադամանդը հրաշալի քար է: Այն խորհուրդ է տրվում այն կանանց, ովքեր չեն կարող հղիանալ:
Շարունակությունը՝ այստեղ



