Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ՄԱՐՏԻ). Էջմիածին են վերադարձվել պատերազմի տարիներին ապահովության համար Մոսկվա փոխադրված հայերեն ձեռագրերը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Արդարամտության համաշխարհային օր, Գանա՝ Անկախության օր (Միացյալ Թագավորությունից), Ավստրալիա՝ Աշխատանքի օր, Գուամ՝ Մագելանի օր, Մոնղոլիա՝ Մոնղոլական տպագրության օր, Ռուսաստան՝ Ատամնաբույժի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1830- Նորք գյուղը միացվել է Երևանին և դարձել նրա թաղամասերից մեկը:

1905- վախճանվել է նշանավոր կոմպոզիտոր Մակար Եկմալ յանը։

1921- Երևանում ստեղծվել է «Արարատ» տրեստը, որի մեջ միավորվել են Շուստովի, Սարաջևի, Աֆրիկովի, նաև «Նա վերե» ընկերության և «Արաքս» գինու-կոնյակի գործարանները:

1922- Հայաստանի կառավարության նախագահ և ռազմական գործերի ժողկոմ Ալեքսանդր Մյասնիկյանի կարգադրությամբ Էջմիածին են վերադարձվել պատերազմի տարիներին ապահովության համար Մոսկվա փոխադրված հայերեն ձեռագրերը:

1924- հիմնադրվել է Հայաստանի պետական կենտրոնական դիվանը՝ արխիվը:

1926- Երևանում հիմնադրվել է առաջին կարի ֆաբրիկան։

1938- վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Ա Տփղիսեցին։

1983- ծնվել է իրանահայ ֆուտբոլիստ, Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի միակ քրիստոնյա ֆուտբոլիստ Անդրանիկ Թեյմուրյանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սիրիայի հետ։

2006- Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Էվանսը հետ է կանչվել իր՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունների պատճառով։

2007-Շվեյցարիայի Լոզան քաղաքում սկսվել է Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի դատավարությունը, որը մեղադրվել է ռասիզմի մեջ՝ Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» որակելու համար:

2011- Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 40-ամյա ընդմիջումից հետո բեմադրվել է «Սայաթ-Նովա» օպերան:

2014- Արագածոտնի մարզի յոթ գյուղի բնակիչներ փակել են Աշտարակ-Ապարան ավտոմայրուղին՝ պահանջելով, որ գյուղի հարևանությամբ ՀԷԿ չկառուցվի։

2021- Բաղրամյան պողոտայում կայացել է ընդդիմության հանրահավաք, որն ավարտվել է երթով. պահանջը եղել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

ԱՇԽԱՐՀ

1204-Անգլիայի թագավոր Հովհաննես Անհողի կողմից Շատո-Գայարի պաշարումը ավարտվել է անհաջողությամբ, որի արդյունքում Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 2-րդը այդ պահից փաստացի սկսել է վերահսկել ամբողջ Նորմանդիան։

1475- ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծ նկարիչ Միքելանջելոն։

1521-Ֆերնան Մագելանն իր շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակ հայտնագործել է Գուամ կղզին։

1617-ֆրանսիացի Լուի Էբերը ստացել է Քվեբեկում (Նոր Ֆրանսիա) առաջին ֆերմերային տնտեսություն հիմնելու թույլտվություն։

1665-Լոնդոնում լույս է տեսել աշխարհում առաջին գիտական ամսագիրը («Թագավորական ընկերության փիլիսոփայական աշխատանքները»)։

1785- ծնվել է լեհ կոմպոզիտոր Կարոլ Կուրպինսկին։

1790- Ջորջ Վաշինգտոնի անձնական ատամնաբույժ Ջոն Լինվուդը ստեղծել է բժշկական բոր մեքենա։

1853 - Վենետիկում տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերայի պրեմիերան։

1869-Դմիտրի Մենդելեևը Ռուսական քիմիական ընկերությանն է ներկայացրել իր Պարբերական աղյուսակը։

1886- ծնվել է ռուս խորհրդային երգչուհի (մեցցո-սոպրանո) Նադեժդա Օբուխովան։

1899-գերմանացի քիմիկոս Ֆելիքս Հոֆֆմանը արտոնագիր է ստացել ասպիրինի համար։

1900- ԱՄՆ-ում սկսվել է բուբոնային ժանտախտի առաջին համաճարակը։

1900- վախճանվել է գերմանացի արդյունաբերող Գոթլիբ Դայմլերը։

1902- հիմնադրվել է իսպանական աշխարհահռչակ «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը։

1909- ծնվել է լեհ գրող Ստանիսլավ Եժի Լեցը։

1925-լույս է տեսել «Պիոներսկայա պրավդա» թերթի առաջին համարը։

1926- ծնվել է լեհ ռեժիսոր, դրամատուրգ Անջեյ Վայդան։

1927- ծնվել է կոլումբիացի ճանաչված գրող, Նոբել յան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը («Հարյուր տարվա մենություն»)։

1937- ծնվել է առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան։

1938-Լոնդոնում տրոլեյբուսները փոխարինել են տրամվայներին։

1957- Գանան դարձել է անկախություն ձեռք բերած Ենթասահարայի երկրներից առաջինը։

1964- տեղի է ունեցել ՄԻԳ-25 ինքնաթիռի առաջին թռիչքը։

1964- ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Կասիուս Քլեյն ընդունել է իսլամ և վերցրել Մուհամեդ Ալի անուն-ազգանունը։

1967- Ստալինի դուստր Սվետլանա Ալիլուևան քաղաքական ապաստան է խնդրել Միացյալ Նահանգներից։

1970- Անգլիայում The Beatles աշխարհահռչակ ռոք խումբը թողարկել է իր վերջին երգը՝ «Let it be»-ն։

1972- ծնվել է ամերիկացի բասկետբոլիստ, դերասան, ռեփեր Շաքիլ Օ'Նիլը։

1997-Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը բացել է իր առաջին պաշտոնական էջը համացանցում։

2023-Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունեցել ցույցերի շարք՝ կապված «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հետ: Ոստիկանությունը օգտագործել է հատուկ միջոցներ ցուցարարների դեմ, սակայն վերջիններիս ճնշման արդյունքում այդ, այսպես կոչված, «արտաքին գործակալների մասին» օրենքն այդ պահին չի ընդունվել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest