Նոր հետազոտությունը ցույց է տվել որ լուսինն առաջացել է ճակատային բախումից
LIFEԸստ նոր ուսումնասիրության՝ 4.5 մլրդ տարի առաջ երիտասարդ Երկրի ու Թեա կոչվող «սաղմնային մոլորակի» ճակատային բախումից առաջացել է լուսինը: Սա հակասում է երկար ժամանակ տարածված տեսությանը, որ լուսինն առաջացել է սահուն հարվածից: Թեան հարվածել է մեր մոլորակին, երբ այն 100 մլն տարեկան է եղել, բայց գիտնականները բաժանվել են 2 խմբի. մի մասը հիմնվել է հարվածի բնույթի վրա, մյուսները՝ թե ինչքան բեկորներ են փոխանակել երկու մարմինները: Փաստերը թույլ են տալիս եզրակացնել, որ բեկորները, որոնք ձևավորել են Երկիրը և մեր լուսնային հարևանին, մինչ բաժանվելը միախառնված են եղել: «Բախումը, որը ձևավորել է լուսինը, բարձր էներգահարվածից է եղել»,- նշել է հետազոտության գլխավոր գիտնական Էդվարդ Յանգը:
Նախկինում գիտնականները կարծում էին, որ Թեան հարվածել է Երկրին 45 աստիճան կամ ավելի անկյան տակ: Բայց այդ դեպքում լուսնի քիմիական կառուցվածքը Երկրից բոլորովին տարբեր կլիներ: Սակայն, ուսումնասիրելով լուսնի ժայռերը և Երկրի 6 հրաբխային ժայռերը, հետազոտողները պարզել են, որ լուսնային իզոտոպները նույնն են Երկրի հետ: «Թեան ամբողջովին խառնվել է Երկրի և լուսնի հետ և նույնիսկ տարածվել է նրանց մեջ: Սա բացատրում է՝ ինչու մենք չենք տեսնում Թեայի տարբեր ձեռագիրը լուսնի վրա՝ ի հակադրություն Երկրի: Թեան այժմ առանձին մոլորակ կլիներ, եթե դիմանար մեծ բախմանը»,- նշել է Յանգը:



