Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


ՔԿ նախագահը հրաման է ստորագրել

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը փետրվարի 25-ին հրաման է ստորագրել, որով Գագիկ Մարկոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ։

Հրամանում մասնավորապես ասվում է․

«1․Պահեստազորի գնդապետ Գագիկ Գարունի Մարկոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ հանելով ՀՀ ՔԿ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների և ծառայողական առաջխաղացման ցուցակներից։

2․Գագիկ Մարկոսյանի պահեստազորի գնդապետի կոչումը համապատասխանեցնել արդարադատության առաջին դասի պորհրդականի դասային աստիճանի»։

Գագիկ Գարունի Մարկոսյանի կենսագրությունը
 
Ծնվել է 1967 թվականի սեպտեմբերի 23-ին, Երևան քաղաքում:
 
Աշխատանքային գործունեություն
 
2024 հոկտեմբեր – 2024 դեկտեմբեր – ՀՀ «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի օգնական,
2022 ապրիլ – 2024 նոյեմբեր – ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի օգնական,
2020 հուլիս – 2021 հոկտեմբեր – ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ,
2018 նոյեմբեր – 2020 հուլիս – ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետի տեղակալ,
2014 հոկտեմբեր – 2018 նոյեմբեր – ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ,
2014 մայիս – 2014 հունիս – «Ֆինլեգալ Կոնսալտ» ՓԲԸ՝ առաջատար իրավաբան,
2014 հունիս – 2014 հոկտեմբեր – Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի իրավաբան,
2008 ապրիլ – 2013 դեկտեմբեր – ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ, ապա՝ ավագ դատախազ,
2007 նոյեմբեր – 2008 ապրիլ – Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ,
2006 նոյեմբեր – 2007 նոյեմբեր – ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազ,
1998 հոկտեմբեր – 2006 նոյեմբեր – Երևան քաղաքի դատախազության ՀԿԳ քննիչ, ապա՝ ավագ քննիչ,
1997 օգոստոս – 1998 հոկտեմբեր – Մյասնիկյանի շրջանի դատախազության ավագ քննիչ,
1996 դեկտեմբեր – 1997 օգոստոս – ՀՀ ներքին գործերի նախարարության Երևան քաղաքի ներքին գործերի վարչության Արաբկիրի ներքին գործերի բաժնի հետաքննության բաժանմունքի պետ,
1992 նոյեմբեր – 1996 դեկտեմբեր – ՀՀ ներքին գործերի նախարարության Երևան քաղաքի վարչության Մյասնիկյանի շրջանի ներքին գործերի բաժնի, այնուհետև Կենտրոնական շրջանի քննչական բաժանմունքի քննիչ, ապա՝ ավագ քննիչ,
1988 սեպտեմբեր – 1992 նոյեմբեր – ՀՀ ներքին գործերի նախարարության արտագերատեսչական պահպանության վարչության կառավարական շենքերի դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների պահպանության միլիցիայի օպերատիվ գնդի միլիցիոներ,
1984 հուլիս – 1986 ապրիլ – «Էրեբունի» գիտահետազոտական բյուրո, փականագործ,
 
Կրթություն
 
2021թ. ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանի արտոնագիր:
1984 – 1992թթ․ – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։
 
Այլ տվյալներ
 
1986 – 1988թթ․ ծառայել է ՀՀ ԽՍՀՄ զինված ուժերում:
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank