Yerevan, 07.April.2026,
00
:
00
BREAKING


Լոռի Բերդ համայնքի Կողես բնակավայրում երրորդ քարի հանքն են ուզում բացել

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լոռի Բերդ համայնքի Կողես բնակավայրում երրորդ քարի հանքն են ուզում բացել։ Այս մասին տեղեկացնում է «Քաղաքացու ձայն» ՀԿ-ը։

«Նախաձեռնողը՝ «ԳՐԱՆԱՐՄ» ՍՊԸ-ն է, որը ցանկանում է 4,5  հա տարածքում արդյունահանել գրանո-սիենիտներ։

2025թ․մարտի 3-ին Կողեսի վարչական շենքում կայացավ Երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ, հանրային առաջին լսումը։

Կողեսցիներին հուզող գլխավոր հարցն այն է, թե հանքի շահագործումն ինչ ռիսկեր է ենթադրում։

«ԳՐԱՆԱՐՄ» ընկերության ներկայացուցչի խոսքով՝ գյուղում սոցիալական ծրագրեր իրականցնելու փաթեթ ունեն։ Սակայն այս ու ներկաներին հուզող մեկ այլ՝ աշխատատեղերի վերաբերյալ հարցերի մասին կխոսեն արդյունահանման թույլտվությունն ստանալուց հետո միայն։

Սակայն այդպես էլ չհստակեցվեց, թե «ԳՐԱԱՐՄ» ընկերությունը արդյունահանաման թույլտվություն ստանալու դեպքում ինչ սոցիալական ծրագրեր է իրականացնելու գյուղում կամ որքան գումար է վճարելու համայնքի բյուջե սոցիալական ծրագրեր իրականացնելու համար։ Արդյո՞ք գյուղացիները կկարողանան աշխատել հանքում, թե ոչ կամ քանի աշխատատեղ կստեղծվի։ Ո՞րն է գյուղի շահը։ Ըստ Կողեսի վարչական ղեկավարի, ընկերության կողմից վարձակավող հողերից ստացված եկամուտը կուղղեն գյուղում զարգացման ծրագրեր իրականացելուն։

Հայցվող տարածքը գտնվում է գյուղի բնակելի տարածքից մոտավորապես 1,4 կիլոմետր հեռավորության վրա՝ արդեն շահագոծվող մյուս երկու հանքավայրերի հարևանությամբ։

Իսկ որքանո՞վ է ազդում գործող երկու քարի հանքերից առաջացող փոշին գյուղատնտեսական հողերի վրա, Կողեսի վարչական ղեկավարը դժվարացավ պատասխանել, ասաց՝ շահագործման ընթացքում մասնագիտական հետազոտություն չի արվել։

Խնդրի վերաբերյալ որևէ ասելիք չունեին նաև գյուղի բնակիչները, ասացին՝ գյուղում փոշի չեն տեսել։

Հանրային լսման հաջորդ փուլը տեղի կունենա շրջակա միջավայրի նախարարության փորձագետի մասնակցությամբ, եթե Լոռի Բերդի ավագանին համաձայնություն տա նախատեսվող գործունեությանը։ 30 աշխատանքային օրվա ընթացքում ավագանին նիստ կգումարի՝ վերոնշյալ հարցին համաձայնություն կամ անհամաձայություն տալու համար։

Նշենք, որ ըստ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում առկա տվյալների՝ «Գրանարմ» ընկերության իրական շահառուն Դավիթ Ազատյանն է, որը հանդիսանում է նաև «Տուֆարտ» ընկերության 100 տոկոս բաժնետերը։ Տուֆարտ ընկերությունը ստացել է նաև Կոտայքի մարզի Մայակովսկու տուֆերի հանքավայրի «Տուֆարտ» տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելու թույլտվություն։ Դավիթ Ազատյանը 20 տոկոսի բաժնեմաս ունի նաև «ԱՐ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» ընկերությունում, որը արդյունահանման թույլտվություն ունի Արամուսի բազալտների հանքավայրում։

Նշված բնակավայրում ընկերության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի վերաբերյալ տեղեկություն հիշատակված չէ տվյալների բաց տիրույթում»։

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome