Մարտուն Գրիգորյանը ներկայացրել է Գյումրու ավագանու՝ իր ղեկավարած դաշինքը
SOCIETYԱժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հայտարարել է Գյումրու քաղաքապետի ընտրություններին «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքով մասնակցության մասին։ Գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ նա ներկայացրեց դաշինքի անդամներին, նրանց անցած ուղին և խոսեց տասնյակ տարիներ Գյումրի քաղաքում իր կատարած բարեփոխումների և ապագա ծրագրերի մասին։
Մարտուն Գրիգորյանի անցած քաղաքական ճանապարհը մշտապես եղել է համաքաղաքացիների աչքի առջև։ Նա այն պատգամավորն է, ում գործունեությունը մշտապես ուղղված է եղել քաղաքի հոգսերին և զարգացմանը։
«Մեր քաղաքը» դաշինքը ձևավորվել է «Հայրենիք» և «Միացյալ Հայաստան» կուսակցություններից։
Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանն արդեն 18 տարի քաղաքական դաշտում է, հմուտ է քաղաքական ուժերի ռեսուրսների արդյունավետ օգտագործման և բաշխման հարցում՝ ի շահ Գյումրի քաղաքի։ Նա մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում Գյումրու քաղաքաքապետի պաշտոնը ստանձնելու հավակնությանը։ Ընտրություններին մասնակցելն ինքնանպատակ չէ, քաղաքն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծելու համար Մարտուն Գրիգորյանն ու իր թիմը պատրաստ են վերցնել պատասխանատվություն և քրտնաջան աշխատել` քաղաքը բարեկարգելու և գյումրեցիների կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



