Ես կարծում եմ, որ դա անմարդկային պայմաններում մարդ մնալու մասին ուղերձ էր. Գագիկ Ծառուկյան
SOCIETYԵս էլ շատերի նման այսօր լսել եմ Ռուբեն Վարդանյանի խոսքը։ Ես էլ շատերի նման ինձ տվել եմ հարցը՝ ո՞րն էր Ռուբենի հիմնական ուղերձը։ Ամեն մեկը, իհարկե, իր համար, կգտնի իր սեփական պատասխանը։ Դա է երևի ճիշտ ճանապարհը։
Ես կարծում եմ, որ դա անմարդկային պայմաններում մարդ մնալու մասին ուղերձ էր։
Կյանքում շատ ավելի կարևոր գաղափարներ կան, քան՝ կուսակցական շահը, պաշտոնը, անձնական շահը, նյութական շահը։ Իմ կարծիքով՝ այս ուղերձը դրա մասին էր։
Այս ուղերձը պատվով ապրելու մասին էր, և դա վերաբերում էր ազատության մեջ գտնվողներին։ Հասցեատերը մենք ենք։
Ժամանակն է՝ դադարեցնել հայկական աշխարհի պառակտվածությունն ու թշնամանքը։ Ժամանակն է՝ գնալ ազգային և պետական վերածննդի։ Ճիշտ Հայաստանը սա է։
Ես գիտեմ, որ շատերը Ռուբենին լսել են արցունքն աչքերին։ Ես Ռուբենին շատ լավ եմ ճանաչում, և ուզում եմ ասել, հասկանալով ու կիսելով ձեր բոլոր զգացմունքները. Ռուբենի խոսքը լաց լինելու մասին չէր։ Այն պինդ լինելու, սկզբունքային լինելու, արժանապատիվ լինելու, պայքարի մասին է։ Ես բոլորին կոչ եմ անում, որ հենց այս ճանապարհով մենք գնանք՝ միասնական, արժանապատիվ, ամուր և գիտակցված։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



