Հենրիխ Մխիթարյանը հանգստյան օրն անցկացրել է պատանիների աջակցության հիմնադրամի երեխաների հետ
SPORTՀայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այցելել է Մինդենում կազմակերպված պատանիների աջակցության հիմնադրամ, հաղորդում է Derwesten.de-ն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Derwesten.de կայքի տեղեկատվության համաձայն, 27-ամյա ֆուտբոլիստը իր միակ ազատ օրը նվիրել է երեխաներին՝ մասնակցելով հիմնադրամի 50-ամյակի առթիվ կազմակերպած արարողությանը:
6-22 տարեկան 40 երեխաներ ու պատանիներ դեղին ու սեւ հագուստներով հանդիպել են Մխիթարյանին, որն իր ինքնագրով գնդակներ է բաժանել նրանց:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



