Ինչպե՞ս 15 րոպեում մազերին փարթամ տեսք հաղորդել
LIFEShabat.am-ը գրում է.
Պատահում է այնպես, որ գլուխը լվանալու ժամանակ չի լինում, իսկ այդ դեպքում կարո՞ղ ենք արդյոք չոր մազերը ծավալուն դարձնել: Այո՛, կարող ենք:
Ստորև ներկայացնում ենք, թե ինչպես կարելի է ընդհամենը 15 րոպեում չոր մազերին փարթամ տեսք հաղորդել.
-սանրեք մազերը, այնուհետև մազերից մի փունջ առանձնացրեք և ոլորեք այնքան ժամանակ մինչև այդ մազափունջը ձեզ թոկ կհիշեցնի, ապա ետ տարեք այդ մազափունջը և այն խոնավեցնելու համար կոնդիցիոներ օգտագործեք: Այնուհետև մազերը փաթաթեք խոշոր վարսափաթթուկներով:
Այս գործողությունները կրկնեք նաև մազերի մյուս հատվածների համար: Վարսափաթթուկները պետք է հնարավորինս բարձ ամրացնեք, որպեսզի ծավալն էլ ավելի մեծ լինի, ապա չորացրեք վարսահարդարիչով (սա ռավելագույնս տաս րոպե է տևում): Վերջում վարսափաթթուկները նրբորեն հեռացրեք մազերից և մատերի օգնությամբ վերջին շտրիխները կատարեք և լաք օգտագործեք` մազերին վերջնական տեսքը հաղորդելու համար:
1
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



