Օդում պայթած Airbus A321-ում շվեդ զինծառայողներ են եղել
INTERNATIONAL NEWSDaallo Airlines ընկերության՝ օդում պայթած Airbus A321 ինքնաթիռում շվեդ երկու զինծառայող է եղել: Ըստ Forsvarsmakten.se-ի, զինծառայողները թեթեւ վնասվածքներ են ստացել:
Ընդհանուր առմամբ օդանավում 180 ուղեւոր է եղել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սոմալիից ուղեւորվող օդանավում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով ինքնաթիռի կմախքի վրա անցք է առաջացել: Պայթյունը որոտացել է թռիչքից մի քանի րոպե անց: Անձնակազմին հաջողվել է բարեհաջող վայրէջք կատարել:
Ըստ REN.TV-ի, ականատեսները պատմել են, որ տեսել են, թե ինչպես է պայթյունից հետո օդանավից ուղեւորի այրված մարմին ընկնում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



