Ռադայի պատգամավորը ցնցող հայտարարություն է արել Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի մասին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին ուկրաինացի զինվորականների համար չարորակ ուռուցք է դարձել, հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Մարյանա Բեզուղլան Telegram-ի իր ալիքում։
«Սիրսկին Ուկրաինայի զինված ուժերի ուռուցք է, որը սկզբում պայմանականորեն բարորակ էր, այնուհետև ձեռք բերեց չարորակ բնույթ և այժմ ամեն օր խժռում է ուկրաինական զորքերին: Ուռուցքն արդեն տվել է բազմաթիվ մետաստազներ և ոչնչացրել է շատ խոստումնալից մարդկանց, այդ թվում՝ ֆիզիկապես: Սիրսկին Ուկրաինայի զինված ուժերի քաղցկեղային ուռուցք է»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ գրել է նա։
Ըստ քաղաքական գործչի, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը ամեն օր կեղծ տեղեկություններ է փոխանցում Վլադիմիր Զելենսկուն, իր գործողություններով վտանգի տակ է դնում բատալիոնների ու ստորաբաժանումների հրամանատարներին, որոնց դեմ հետո հետաքննություններ է կազմակերպում։
Փետրվարին Politico-ն, վկայակոչելով ուկրաինացի զինվորականներին, գրել էր, որ Սիրսկիի օրոք Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարներին փոխարինել են նրան հավատարիմ մարդիկ, ովքեր քիչ են մտածում իրենց ենթակաների կյանքի մասին:
Հունվարի վերջին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ վերջին վեց ամիսների ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի սանիտարական և անուղղելի ամսական կորուստները հետևողականորեն կազմում են մոտ 50 հազար և ավելի մարդ: Այսպես, իր տվյալների համաձայն՝ հունվարին այդ կորուստները կազմել են 51960 մարդ, 2024 թվականի դեկտեմբերին՝ 48470, նոյեմբերին՝ 60805։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի
Հետևեք մեզ՝ այստեղ