10 խաղ դպրոցական տետրերից, որոնք խաղում էին 90-ականների երեխաները
LIFEՀամացանցի ողջ հարստությունը չի համեմատվի դպրոցական տարիների մեր զվարճանքների հետ։
Դպրոցում մենք հասցնում էինք ոչ միայն սովորել, այլև զբաղեցնել ինքներս մեզ տարբեր խաղերով, որոնք հայտնի են ու սիրված են սովետական ժամանակաշրջանի գրեթե բոլոր դպրոցականների կողմից։
Ահա դրանցից մի քանիսը. հիշո՞ւմ եք:
1 Մարսկոյ Բոյ

Բոլոր ժամանակների ամենատարածված ու սիրված խաղը մեր տետրերում «Մարսկոյ բոյն» էր։
Այս խաղով մենք զարգացնում էինք մեր տրամաբանությունն ու ռազմավարական մտածողությունը։ Հիշո՞ւմ եք՝ «է-7» - «չկպավ», «Բ-9» - «վիրավորեցիր»։
2 Կրեստիկ-նոլիկ

Իսկ եթե դասը չափազանց ձանձրալի ու երկար է, ապա կարելի է փորձել այս տարբերակը.

3 Կետեր

Խաղը երկու մարդկանց համար է։ Անհրաժեշտ է քո գրիչի գույնի կետերով շրջապատել հակառակորդի նշած կետերը։ Հակառակորդները հերթով կետեր են դնում տետրի էջերի վրայի գծերի հատման կետերում, յուրաքանչյուրն՝ իր գույնով։ Եթե հաջողվում է չհատվող գծով շրջապատել հակառակորդի կետը (այդ թվում այն դեպքում, եթե նույնիսկ դրա ներսում կա չնշված կետի դատարկ տեղ), ապա կետերը միացվում են, և հակառակորդը միավոր է վաստակում։ Փակ շրջանակի մեջ հայտնված դատարկ մասում կետ դնել այլևս չի թույլատրվում։
4 Կախաղան

Խաղացողներից մեկը բառ է մտապահում ու թղթի վրա գրում առաջին ու վերջին տառերը, իսկ մյուս տառերի տեղում կետեր դնում։ Նկարվում է կախաղանի փայտը։ Երկրորդ խաղացողը տառ է ասում, որը կարող է այդ բառի մեջ լինել։ Եթե այդ տառը կա բառի մեջ, ապա առաջին խաղացողն այն գրում է նշված կետերի համապատասխան տեղում։ Իսկ եթե այդպիսի տառ չկա, ապա խաղացողը շարունակում է տառեր գուշակել, մինչև որ չի կռահում ամբողջական բառը։ Յուրաքանչյուր սխալ ասված տառի փոխարեն անհրաժեշտ է նկարել կաղաղանից կախված մարդուկի մարմնի մի հատվածը։ Երբ մարմինն արդեն ամբողջությամբ նկարված է, նշանակում է՝ խաղացողը պարտվել է ու համարվում է «կախված»։ Եթե խաղացողին հաջողվում է գուշակել բառը, նա հաղթում է և կարող է արդեն ինքը բառ պահել։
5 Տանկ

Տետրի կենտրոնից պոկում ենք երկու իրար կպած թերթերը և յուրաքանչյուր էջին «ճակատամարտի դաշտերում» տանկեր ենք նկարում։ Իր քայլի ժամանակ խաղացողն իր տանկի փողի ծայրին հաստ կետ է նկարում, այնուհետև ծալում ու հակառակ կողմից էլ ներկում է արված կետի «կրակոցի» տեղը։ Արդյունքում հակառակորդի դաշտում նշվում էին կետերի հետքերը։ Եթե այն հայտնվում էր հակառակորդի տանկի վրա, ապա նա համարվում էր «սպանված»։
6 Դե իսկ եթե հարևան նստարանի ընկերը հիվանդ էր ու ձանձրանում էր դասին, նա կարող էր ինքն իրեն զբաղեցնել՝ «հյուսեր» նկարելով։

7 Կարելի էր նաև մատիտի օգնությամբ թղթի վրա «կնիքներ» թողնել։

8 Տետրերը ոչ միայն ոգեշնչման, այլև կարևոր ինֆորմացիայի աղբյուր էին:









9 Տետրի թղթերից մենք նաև օրիգամի էինք պատրաստում:

10 Եվ, իհարկե, աղջիկների սիրելի «Հուշատետրը», որտեղ պետք է պատասխանեիր աղջիկների ամեն տեսակ հարցերին։

1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
3
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
4
Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month
5
Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank



