Մինչև դուք զբաղված էիք իբր «խաղաղության» պայմանագրի թեմայով, ՔՊ իշխանությունները 750 մլն դոլարով ավելացրեցին ՀՀ պետական պարտքը․ Հրայր Կամենդատյան
BLOG
Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
750 մլն դոլար !
Հարգելի հայրենակիցներ! Մինչև դուք զբաղված էիք իբր «խաղաղության» պայմանագրի թեմայով, քպ իշխանությունները 750 մլն դոլարով ավելացրեցին ՀՀ պետական պարտքը։ Պարտքի այս խմբաքանակը այնպիսի գրավիչ է եղել կապիտալիստ ներդրողների համար, որ պահանջարկը կազմել է 2.6 մլրդ ԱՄՆ դոլար։ Աշխարհի քարտեզի վրա քիչ երկրներ կան, որոնք դոլարային 7.1 տոկոսով վարկ են վերցնում։ Որպեսզի հասկանաք թէ ինչ կարգի տարօրինակ գին է , ընդամենը հիշեցնեմ որ մինչ այս գործարքը, Հայաստանի արտաքին պարտքի տոկոսադրույքը եղել է ոչ ավելի 3.5 տոկոսից։ Ինչ որ մեկը, ով սերտ կապեր ունի արտասահմանյան ֆինանսական խմբերի հետ ,իշխանափոխությունից հետո պետք է բացատրի թէ
1. Ինչո՞ ւ է 2.6 մլրդ պահանջարկ եղել մեր պարտատոմսերի նկատմամբ։
2. Ինչո՞ ւ է ինվեստորներին առաջարկվել 7.1 տոկոսային մակարդակ:
3. Ո՞ վ է շահագրգիռ, որ բյուջետային դեֆիցիտ եվ ազատ անկման մեջ գտնվող տնտեսություն ունեցող երկրի տրամադրի նման ռեսուրսներ նախընտրական տարում:
4. Ո՞ վ է այն երջանիկ աստղի տակ ծնված Լոնդոնի բորսայում գործող ֆինանսական բրոքերը, ում վստահում են ՀՀ ֆինանսական տիտանները։
2025թ. մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխեց 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1% եկամտաբերությամբ:
Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է:
Եվրապարտոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով, ներառված է 2025 թվականի փոխառությունների ծրագրում:
Եվրապարտոմսերի թողարկումից ստացված զուտ հասույթը կօգտագործվի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով:
Եվրապարտատոմսերի տեղաբաշխման պայմանները
Թողարկող’
Հայաստանի Հանրապետություն
Տեղաբաշխված ծավալ'
750,000,000 ԱՄՆ դոլար
Գնանշման օր'
2025թ. մարտի 5
Մարման օր
2035թ. մարտի 1
Եկամտաբերություն
7.1000%
Լրացուցիչ համեմատության համար տեղադրում ենք investing .com կայքում առկա տեղեկատվությունը Անգլիայի բանկի տաս տարվա պարտատոմսերի եկամտաբերության վերաբերյալ։
Հայաստան «7.1 տոկոս, Անգլիա» 4.6 տոկոս