Մագնիսական փոթորիկներ մարտի 17-23. անքնություն, միգրեն, ճնշում... ինչպե՞ս պաշտպանվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տիեզերական եղանակը առաջիկա շաբաթվա ընթացքում՝ մարտի 17-ից 23-ը, խառը կլինի: Մի կողմից, Արեգակի վրա դեռ ակտիվության աճ չի գրանցվել։ Մյուս կողմից, ինչպես բացատրում են գիտնականները, հենց մարտին է, որ ավանդաբար մեծ թվով մագնիսական փոթորիկներ են տեղի ունենում։
Փորձագետներն ակնկալում են, որ համեմատաբար հանգիստ շրջանը կշարունակվի, մագնիսոլորտը դեռ կայուն վիճակում է, NEWS.ru-ին հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Անատոլի Պետրուկովիչը։
«Մենք դեռ չունենք հավաստի տվյալներ, որոնք կմատնանշեն առաջիկա շաբաթվա ընթացքում զգալի ակտիվության աճ»,- պարզաբանել է փորձագետը։
Ավելի վաղ Պետրուկովիչը նշել էր, որ Արեգակի վրա ակտիվության նշանակալի կենտրոններ դեռ չկան։ Սակայն, ըստ նրա, չի կարելի բացառել փոքր մագնիսական փոթորիկների հավանականությունը։
Հյուսիսային Կովկասի դաշնային համալսարանի նավթի և գազի երկրաֆիզիկայի ամբիոնի դոցենտ Օլգա Զելիվյանսկայան NEWS.ru-ի հետ զրույցում պարզաբանել է, որ ըստ վիճակագրության՝ մարտը մագնիսական փոթորիկների առումով ամենաուժեղ և ակտիվ ամիսներից մեկն է։
Միևնույն ժամանակ նա հիշեցրեց, որ արևային ակտիվության հետ կապված երկարաժամկետ կանխատեսումները այնքան էլ հուսալի չեն:
Ըստ Meteoagent-ի մագնիսական փոթորկի կանխատեսման ծառայության՝ ամբողջ հաջորդ շաբաթը կլինի «կանաչ» գոտում։ Սա նշանակում է, որ Արեգակը դեռ ոչ մի տհաճ անակնկալ չի պատրաստում։
Հետևեք մեզ՝ այստեղ