Մեսին դուրս է մնացել Արգենտինայի հավաքականի հայտացուցակից
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականը հրապարակել է վերջնական հայտացուցակը Ուրուգվայի (մարտի 22) եւ Բրազիլիայի (մարտի 26) թիմերի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին։
Ընդլայնված կազմից դուրս է մնացել նաեւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսին, որը ազդրի մկանային խնդիր ունի, հաղորդում է Marca-ն։
Դարպասապահներ. Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլա»), Խերոնիմո Ռուլի («Մարսել»), Վալտեր Բենիտես («ՊՍՎ Էյնդհովեն»)։
Պաշտպաններ. Նաուել Մոլինա («Աթլետիկո Մադրիդ»), Կրիստիան Ռոմերո («Տոտենհեմ»), Լեոնարդո Բալերդի («Մարսել»), Խուան Ֆոյտ («Վիլյառեալ»), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա»), Ֆակունդո Մեդինա («Լանս»), Նիկոլաս Տալյաֆիկո («Լիոն»)։
Կիսապաշտպաններ. Լեանդրո Պարեդես («Ռոմա»), Էնցո Ֆերնանդես («Չելսի»), Էկզեկիել Պալասիոս («Բայեր»), Ալեքսիս Մաք Ալիսթեր («Լիվերպուլ»), Մաքսիմո Պեռոնե («Կոմո»), Ջուլիանո Սիմեոնե («Աթլետիկո Մադրիդ»), Բենխամին Դոմինգես («Բոլոնիա»), Տիագո Ալմադա («Լիոն»)։
Հարձակվողներ. Նիկո Գոնսալես («Յուվենտուս»), Նիկո Պաս («Կոմո»), Խուլիան Ալվարես («Աթլետիկո Մադրիդ»), Լաուտարո Մարտինես («Ինտեր»), Սանտիագո Կաստրո («Բոլոնիա»), Անխել Կոռեա («Աթլետիկո Մադրիդ»)։
Հետևեք մեզ՝ այստեղ