Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մարտի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի մոտից ծուխ և կրակ է նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները նախ կանխել են Երևանյան փողոցի 15 տան հարևանությամբ գտնող անասնագոմի տանիքի հատվածում առաջացած կրակը, ապա մարել այն։
Այրվել է տանիքի փայտյա կառուցատարերի մի մասը։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է սեփականատիրոջ ինքնությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ