Հրդեհ անասնագոմի տանիքում. այրվել է 2500 հակ անասնակեր
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 18-ին, ժամը 12:29-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտուն գյուղի 2-րդ փողոցում այրվում են անասնագոմ և կուտակած անասնակեր: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում (մոտ 240 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:46-ին, մարվել՝ 19:05-ին: Այրվել են անասնագոմի տանիքը՝ մասամբ (մոտ 10 քմ) և 2500 հակ անասնակեր:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



