ԱՄՆ-ում հայտնաբերվել Է Զիկա վիրուսի՝ մարդուց մարդու փոխանցման առաջին դեպքը
INTERNATIONAL NEWSՏեխասի նահանգում առաջին անգամ հաստատվել ԱՄՆ-ի տարածքում Զիկա վիրուսի փոխանցումը մարդուց մարդու, հաղորդում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով 5NBCDFW հեռուստաալիքին:
Դալլասի օկրուգի բժշկական պաշտոնյաների խոսքով՝ վարակումը տեղի Է ունեցել սեռական ճանապարհով, այլ ոչ թե մոծակի խայթոցից: Հիվանդն ախտահարվել Է հիվանդ մարդու հետ սեռական հարաբերությունից հետո, որը վերադարձել Էր մի երկրից, որտեղ վիրուսն ակտիվ Է:
Նահանգում ավելի վաղ հայտնաբերվել են Զիկա վիրուսով յոթ ախտահարվածներ, սակայն նրանք բոլորը վարակվել են արտասահմանում: ԱՄՆ-ի տարածքում առաջին հիվանդները գրանցվել են հունվարի վերջին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



