Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՄԱՐՏԻ). Ընդունվել է մահապատիժների ժամանակ գիլյոտին օգտագործելու որոշում, տեղի է ունեցել արևի լրիվ խավարում. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ֆրանկոֆոնիայի համաշխարհային օր, Երջանկության համաշխարհային օր, Ճնճղուկների համաշխարհային օր, Թունիս՝ Անկախության օր, Պարսիկներ, գիլանցիներ, քրդեր, զրադաշտականներ և Իրանի ազդեցության տակ գտնվող երկրներ՝ Նովրուզ։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1784 –վախճանվել է բանաստեղծ և կոմպոզիտոր Պետրոս Ղափանցին։

1857- ծնվել է ժամանակակից գուսանական երգարվեստի սկզբնավորողներից մեկը՝ գուսան, երգահան Շերամը։ 1887- ծնվել է հայ հայտնի գիտնականակադեմիկոս, հասարակական գործիչ, արևելագետ, 1934-1951 թթ. Էրմիտաժի տնօրեն Հովսեփ Օրբելին։

1918- ծնվել է 20-րդ դարի գեղանկարիչ, հայ արվեստի դասական Հրանտ Ստեփանյանը։

1921- զոհերից խուսափելու նպատակով 11-րդ Կարմիր բանակի ռազմական խորհրդի անդամ Օրջոնիկիձեն վերջնագիր է ներկայացրել Հայաստանի Հայրենիքի փրկության կոմիտեին։

1921- Թիֆլիսից Երևան է ժամանել բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։

1921- ծնվել է գրող, բանաստեղծ, թարգմանիչ Սաղաթել Հարությունյանը։

1956 - վախճանվել է նշանավոր հայդուկ, Անդրանիկի անձնական քարտուղար և զինակից Մախլուտոն (Սմբատ Բորոյան, Զորավար Սմբատ)։

1972- Հայաստանի նախարարների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմավորվել է պետական ինֆորմացիոն գործակալության՝ «Արմենպրես» անունով:

1992 - Կիևում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների նախագահների առաջին հանդիպումը։

2003- կառավարության որոշմամբ, 40 միլիոն դոլար կազմող միջուկային վառելիքի պարտքը ռուսաստանյան մատակարարին մարելու նպատակով ռուսաստանյան «ՌԱՈՆորդիգս» ընկերությանն է հանձնվել 25 միլիոն դոլար գնահատված «Սևան-Հրազդան» հիդրոէլեկտրակայանների կասկադը:

2008- կառավարությունում քաղաքական չորս ուժեր (ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ) ստորագրել են քաղաքական կոալիցիայի համաձայնագիր:

2015- Կարսում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի նախագահները ազդարարել են Հայաստանը շրջանցող ևս մեկ էներգետիկ ծրագրի` Տրանսանատոլիական գազատարի` TANAP-ի շինարարության մեկնարկի մասին:

2018-«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի հինգ ամսվա ազատազրկման:

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա. 44 - Գայ Հուլիոս Կեսարի հանդիսավոր թաղման ժամանակ կոնսուլ Մարկ Անտոնիոսը Հռոմի ժողովրդին հայտնել է Կեսարի կտակը, ըստ որի, Կեսարն իր բարեկամ Գայ Օկտավիային որդեգրել է և հայտարարել իր ժառանգորդ։

մ.թ.ա. 43 - ծնվել է հռոմեացի բանաստեղծ Պուբլիոս Օվիդիոս Նազոնը։

59 - վախճանվել է Հռոմի կայսր Կլավդիոսի կին և Ներոնի մայր Ագրիպինա Կրտսերը։

321 - Հռոմի կայսր Կոստանդիանոս Ա Մեծը հրամայել է տոնել կիրակի օրը։

1639 - ծնվել է Զապորոժիեի բանակի հետման Իվան Մազեպան։

1684 - վախճանվել է անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, փիլիսոփա Իսահակ Նյուտոնը։

1792 - Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել է մահապատիժների ժամանակ գիլ յոտին օգտագործելու որոշում։

1815 - Նապոլեոն Բոնապարտը Էլբա կղզուց փախուստից հետո վերադարձել է Փարիզ։

1828 - ծնվել է նորվեգացի դրամատուրգ, հրապարակախոս Հենրիկ Իբսենը։

1854 - ԱՄՆ-ում հիմնադրվել է Հանրապետական կուսակցությունը։

1915 - ծնվել է ռուս վիրտուոզ - դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերը։

1921 - ԱՄՆ-ի Կանզաս Սիթիում առաջին անգամ պատվերով արտադրվել է մուլտֆիլմ։

1933 - ծնվել է ռուս երկրաբան և բանաստեղծ Ալեքսանդր Գորոդնիցկին։

1956 - Թունիսը հռչակել է իր անկախությունը Ֆրանսիայից։

1990 - վախճանվել է ռուս աշխարհահռչակ ֆուտբոլային դարպասապահ Լև Յաշինը։

1991- երգիչ Էրիկ Կլեպտոնի 4-ամյա որդին՝ Կոնորը, զոհվել է Նյու Յորքում՝ ընկնելով շենքի 53-րդ հարկից. որդու հիշատակին Կլեպտոնը գրել է «Tears in Heaven» հայտնի երգը։

1993 - վախճանվել գերմանա-ամերիկյան ֆիզիկոս, Նոբել յան մրցանակակիր Պոլիկարպ Կաշը։

1995 - սինկրիստական ծայրահեղական «Աում Սենրիկյո» աղանդը Տոկիոյի մետրոյում իրականացրել է զարին թունավոր գազի գրոհ, որի արդյունքում զոհվել է 13 և վնասվածքներ է ստացել մոտ 6 000 մարդ։

2002 - սպանվել է արաբ վարձկան, Չեչնիայում իսլամական պետություն ստեղծելու ջատագով Խոտտաբը։

2003 - սկսվել է կոալիցիոն ուժերի ներխուժումը Իրաք։

2015 - Հյուսիսային կիսագնդում տեղի է ունեցել արևի լրիվ խավարում։

2019 - Ղազախստանում նախագահի պարտականությունները ստանձնել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest